Կատարի՛ր տրված առաջադրանքները

14.09.2022

Մի բառով գրի´ր:

ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում  է որևէ բան: Դա նաև բեմն է  բաժանում հանդիսասրահից: Վարագույր

բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով: Մոծակ

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար: Զանգ

Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:

Գիրք — ձեռագիր, տպագիր կամ այլ կրիչի վրա գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական կամ այլ բովանդակությամբ ստեղծագործություն։

դիմակ — (պահլավերեն demak — կերպարանք, ձև), որևէ պատկերով (մարդու դեմք, կենդանու մռութ, դիցաբանական էակի գլուխ) խավաքարտից կամ այլ նյութերից պատրաստված՝ մարդու դեմքին հագցվող հատուկ հարմարանք։

դերասան — անձ, որը խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ այլ նման հաստատություններում

ընկույզ — որոշ բույսերի, առավելապես ծառերի կամ թփերի պտուղ՝ հիմնականում ուտելու համար պիտանի միջուկով և կարծր կեղևով։ Բույսերը, որոնց պտուղները կոչվում են ընկույզներ, ավելի ճշգրիտ են բնորոշվում այն բանից, թե ինչ տեսանկյունից են դրանք քննարկվում։

ժպիտ — դեմքի մկանների արտահայտիչ շարժումներ (շրթունքների, աչքերի և այտերի), որը ցույց է տալիս ծիծաղ կամ արտահայտում է հաճույք, ողջունում, երջանկություն, բարյացակամություն կամ հեգնանք, ծաղրանք (քմծիծաղ)։

երեխա — կենսաբանորեն երեխա է համարվում ծնունդից մինչև սեռական հասունացման տարիքն ընկած մարդը։ Իրավական սահմանմամբ՝ երեխան հիմնականում վերաբերում է անչափահասներին կամ անչափահասին, ով դեռևս չի կարող համարվել մեծահասակ կամ չափահաս:

Ի՞նչ  է  նշանակում՝

հեռախոս — ձայն հեռախոսային կապի համակարգի մեջ մտնող սարք, որը ծառայում է ձայնային ինֆորմացիայի հաղորդման և ընդունման համար։

դպրոցական — 1. Դպրոցին հատուկ: 2. Դպրոցում կատարվող՝ տեղի ունեցող: 3. Դպրոցին պատկանող: 4. Դպրոցի սովորող, աշակերտ:

ձայնագրիչ — ձայնը գրի առնող և վերարտադրող գործիք:

ականջ — լսողության և հավասարակշռության օրգան, որի միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները և այնպիսի գրգիռներ, որոնք առաջանում են մարմնի դիրքի փոփոխության ժամանակ։

աղմուկ — մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայներ, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։ Ձայնը, որպես ֆիզիկական երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տատանողական շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության օրգաններով։ 

Տրված հնչյունախմբերը համեմատի՛ր և պարզի´ր, թե ո՞րն է դրանց տարբերությունը:

Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ: այստեղ սովորական բառեր են։

Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ: Իսկ այստեղ այդ նույն բառերն են,բայց նրանց տառերը խառնել են և տեղափոխել։

Քո կարծիքով տրված  հնչյունախմբերից որո՞նք են բառեր (արտագրի´ր կամ ընդգծի´ր): Պատասխանդ պատճառաբանի´ր:

Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել:

Կաղնի, բարձր, պանրիկ,

  1. հնչյունների ամբողջական, անբաժանելի միասնությունը, որի մեջ առանձին հնչյունները գիտակցված չեն և առանձին չեն արտաբերվում
  2. հնչյունական շղթայի մի հատվածը կամ առհասարակ հոդաբաշխ հնչյունների խումբը, որի բաղադրիչները կարող են արտասանական տեսակետից իրար հետ կապված լինել կամ չլինել

ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ

Հատվածը  Վ․ Սարոյանի <<Մարդկային կատակերգություն>> վեպից է։

Կարդացել եմ հատվածը և կատարել եմ առաջադրանքները:

Առաջադրանքներ

1․ Փորձիր բացատրել ընդգծված մտքերը։

Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։

Կենդանիներին քիթը պետք է միայն հոտառության համար ,սակայն մարդկանց համար խելքն է կարևոր, բայց շատ մարդիկ խելքով չեն առաջնորդվում, այլ ինչպես կենդանիները՝ բնազդաբար քթով:

Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

Մարդու համար կարևոր է ունենալ հմուտ ձեռք և սուր աչք, բայց երբեմն լինում են մարդիկ որոնք չեն նկատում իրենց շուրջ ոչինչ, ոչ մի գործի համար պիտանի չեն և ապրում են գոռոզ, քիթը վեր:

2. Տեքստից առանձնացրո՛ւ ամենազվարճալի մտքերը։

Քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։

Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։

Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում,– ասաց Ջոյի երկրպագուներից մեկը։

3. Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։

Շատ կան մարդիկ, ովքեր սիրում են իրենց քիթը մտցնել ուրիշի գործերի մեջ, ուրիշի կյանքի մեջ և դա շատ վատ բան է: Ամեն մարդ ունի իր անձնական կյանքը և ոչ մեկ իրավունք չունի խառնվել նրա անձնական կյանքին:

4. Ինչի՞ համար է քիթը։ Մի բան էլ դու ավելացրու կամ էլ նմանատիպ մի ճառ հորինի՛ր։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր մարմինը շատ բան կարող է ասել մեր ներաշխարհի մասին:  Մարդու մասին կարող ես կարծիք կազմել նաև ուսումնասիրելով նրա քիթը:

Իսրայելցի գիտնական Ավրամ Թամիրը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքները հրապարակվել են «դեմքի վիրաբուժության ամսագրում»: Պարզվել է, որ հնարավոր է առանձնացնել քթի ութ հիմնական ձևեր և ըստ դրա որոշել մարդու բնավորության հիմնական գծերը:

Նուբիական քիթ

Դեպի ներքև ուղղությամբ երկար քիթն անվանում են նուբիական: Այսպիսի քիթ ունեցողները ընկերասեր են և շփվող: Նրանք հետաքրքրասեր են և ամեն վայրկյան ցանկանում են նոր բան սովորել:

Հունական քիթ

Հունական է կոչվում ուղիղ նեղ քիթը, որը կաելի է տեսնել հին արձաններում: Այսպիսի քիթ ունեցողները շատ հասարակ մարդիկ են: Նրանց բնավորության հիմնական գիծը հավատարմությունն է: Սակայն նրանց հետ ընկերանալը հեշտ չէ, քանի որ շատ բծախնդիր են ընկերության հարցում: Իրենց հարազատների համար, սակայն, նրանք ամեն ինչի պատրաստ են:

Կեռ քիթ

Կոր քիթը, որը նմանվում է թռչունի կտուցի, ստեղծագործ մարդու քիթ է: Այս մարդիկ շատ տաղանդավոր են լինում և նվիրված իր սիրած զբաղմունքին:

Կամար քիթ

Եթե քիթը ոչ միայն կոր է, այլև ունի սուր ծայր, ապա դա վկայում է մարդու բացառիկ ընդունակությունների մասին: Այս մարդիկ շատ հավատարիմ են և պատասխանատու: Նրանց վրա հույս դնել կարելի է միշտ:

Կոճակով քիթ

Այսպիսի քիթ ունեցող մարդիկ հայտնի են իրենց էքսցենտրիսիտությամբ. Նրանք սիրում են հանդես գալ ինքնաբուխ, բայց իրական կյանքում հաճախ գործում են ելնելով իրավիճակից: Բացի այդ, այս մարդիկ չեն սիրում ավելորդ խոսակցություններ և անմիջապես խոսքից անցնում են գործի:

Ուղիղ քիթ

Ուղիղ քիթ ունեցող մարդիկ ուժեղ բնավորթյուն ունեն: Նման մարդիկ վառ անհատականություններ են: Նրանք շատ կրքոտ են: Նրանց շատ հեշտ է հունից հանել, սակայն նույնքան հեշտ էլ ներում են մարդկանց:

Ծուռ քիթ

Քթի վրա մի փոքր կուզը ցույց է տալիս, թե այդ մարդն ինչքան առատաձեռն է: Այսպիսի մարդիկ շատ զգացմունքային են: Նրանց հետ շփումներում պետք է զգույշ լինել, նրանք շուտ են նեղանում:

Ծուռ քիթ, որն ունի նաև թեթև կորություն

Չնայած նրան, որ ծուռ քիթը համարվում է անհրապույր, սակայն այս մարդիկ բարեհամբույր անձնավորություններ են: Նրանք լավ զրուցակիցներ են, միշտ պատրաստ են լսել դիմացինին և օգնել նրան:

5. Ո՞րն է մարդկային դեմքի ամենածիծաղելի մասը։ Ինչո՞ւ։

Ես կարծում եմ, որ մարդկային դեմքի վրա ոչ մի ծիծաղելի մաս չկա: Բոլոր մասերը շատ համահունչ են դեմքին և բոլորը կարևոր ֆունկցիաներ են կատարում:

6. Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր միսս Հիքսին։

Միսիս Հիքսը պատմության ուսուցչուհի է, ով իր աշակերտների դասը բացատրում է հետաքրքիր և զարմանալի ճառեր արտասանելով:

7. Դարձվածքների բառարանից քթի մասին դարձվածքներ դուրս գրիր։

Քթից այն կողմ չտեսնել- հեռուն չտեսնել

Քթով-մռթով խոսել- մունաթով խոսել

Քթից բերել-հարամ անել

Քիթը հոտ առնել-նախապես զգալ

Քիթը մտնել-գործերի մեջ խառնվել

Քիթը բարձր-գոռոզ

Քիթը կախ- տխուր

Քթի մազ- բծախնդիր

Քիթ սրփելու ժամանակ չունենալ- շատ զբաղված լինել

Քիթը քարին առնել- դժվարության հանդիպել