Բակտերիաներ եւ սնկեր

Բակտերիաներ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերիաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։

Սնկեր

Սնկերը համարվում են ամենահին օրգանիզմներից մեկը երկիր մոլորակի վրա։ Սնկերը տարածված են ամենուրեք՝ ցամաքում, ջրում և նույնիսկ  օդում: Մոտավոր հաշվարկներով  գոյություն ունեն 100 մինչև 250 հազար տեսակներ: Գոյություն ունեն միաբջիջ և բազմաբջիջ սնկեր:Բոլոր սնկերի բջիջներում կա ձևավորված կորիզ: լխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից: Պտղամարմինը  կազմված է գլխարկից և ոտիկից:

Հայտնի է սնկերի ավելի քան 100 հզ. տեսակ` տարածված առավելապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ՀՀ-ում` մոտ 4200 տեսակ: Ըստ վեգետատիվ մարմնի կառուցվածքի՝ տարբերում են ստորակարգ (մերկ պլազմային զանգվածի` ռիզոմիցելիումի ոչ բջջային կառուցվածք ունեցող սնկամարմնի ձևով) և բարձրակարգ (բջջային միցելիում) սնկեր: