Was / were

to be in past was / were

Affirmative

I was

You were

He was

She was

It was

We were

You were

They were

Interrogative

Was I?

Were you?

Was he?

Was she?

Was it?

Were we?

Were you?

Were they?

Negative

I was not / wasn’t

You were not / weren’t

He was not / wasn’t

She was not / wasn’t

It was not / wasn’t

We were not / weren’t

You were not / weren’t

They were not / weren’t

Այս դասից ես սովորեցի մի շարք նոր ածականներ:

Adjectives

thirsty — ծարավ

angry — բարկացած

late — ուշացած

scared — վախեցած

worried — անհանգիստ

bored — ձանձրացած

tired — հոգնած

hungry — սոված

sad — տխուր

awful — սարսափելի

Ոտքերի գանգատը

Գիտե՞ք, որ ոտքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

-Հոգնել ենք մենք անվերջ քայլելուց: Բոլորը կարծես ինչ-որ տեղ են շտապում և մենք ստիպված ենք շատ արագ քայլել, ինչի պատճառով նիհարում ու հյուծվում ենք: Դա քիչ չէ, մի կողմից էլ մարզիկները, որ ամեն օր մարզվում են և տանջում մեզ: Բայց ամենասարսափելին երեխաներն են, որոնք հանգիստ չեն տալիս մեզ: Նրանք անընդհատ վազվզում են, թռչկոտում, մագլցում: Չէ, այսպես չի կարելի: Մեզ հնագիստ է պետք:

Թարս հարցեր․ Ջ․ Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  • Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ, անգամ, երբեք, դաձավ
  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

վատ — լավ

սովորական — անսովոր

Պարզ — բարդ

երկար — կարճ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը      

բ/ հարցերին                           

գ/ դարակները                       

դ/ խրճիթ                    

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

գոյական ածական

մորուք զարմանալի

սեղան թարս

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:


ա/ձանձրացնում է ձանձրացնել

բ/չէր կարողանում չկարողանալ

գ/դնեն դնել

դ/դարձավ դառնալ

  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա   ստորոգյալ
  • ստվերը 
  • ամպերը գրում
  • նամականիշները խմում
  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ: կաղամբ
  • Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Նա անընդհատ նոր հարցեր էր հորինում, բայց նրա հարցերը սովորական չէին այլ թարս:
  • Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  • Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
  • Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
  • Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :