Ինչպես ճանաչեցի Թումանյանին

Հովհաննես Թումանյանին ճանաչել եմ դեռ վաղ մանուկ հասակից, երբ մայրիկիս օգնությամբ սովորում էի արտասանել նրա բանաստեղծություններից՝ <<Փիսիկի գանգատը>>, <<Առաջին ձյունը>>, <<Ծաղիկները>>, <<Մարտ>>, <<Աշուն>>, <<Գրիչ>>, <<Դպրոցի ճամփան>> և այլն: Մայրիկս՝ իմ ու եղբորս համար մշտապես կարդացել է Թումանյանի հեքիաթները: Երբ դարձա դպրոցական և սովորեցի կարդալ, արդեն ինքս էի կարդում Թումանյանի հեքիաթներից և պատմվածքներից: Իմ նախկին դպրոցում, մեզ ամառային արձակուրդներին միշտ հանձնարարվում էր ընթերցել Հովհաննես Թումանյանի հեքիաթներից և պատմվածքներից: Իմ մայրենիի ուսուցչուհին՝ ընկեր Վարդանյանը մեզ հետաքրքիր փաստեր էր պատմում Թումանյանի կյանքից և մենք դասարանում միշտ նշում էինք Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը: Եվ քանի որ այդ օրը գիրք նվիրելու օրն է, մենք դասընկերներով միմյանց նվիրում էինք Հովհաննես Թումանյանի գրքերից:

Հովհաննես Թումանյանը իմ ամենասիրելի բանաստեղծն ու արձակագիրն է: Սերը, Թումանյանի անգնահատելի ստեղծագործությունների նկատմամբ, ինձ փոխանցել է մայրս, հետո իմ առաջին ուսուցչուհին, իսկ այժմ՝ Սեբաստացի կրթահամալիրում, այդ սերը փոխանցում է իմ մայրենիի ուսուցչուհին՝ ընկեր Արմինեն:

Ես կարծում եմ, որ չկա աշխարհում մի հայ, ով չի սիրում կարդալ, լսել Թումանյան: Նրա ստեղծագործությունները անգնահատելի արժեքներ են հայ գրականության մեջ: Թումանյանը անմահ է իր ստեղծագործություններում:

Իմ ընթերցած հեքիաթները

Անբան Հուռին, Անհաղթ աքլորը, Սուտլիկ Որսկանը, Կիկոսի մահը, Շունն ու կատուն, Սուտասանը, Կացին ախպեր, Ծիտը, Ճամփորդները, Մի կաթիլ մեղրը, Պոչատ Աղվես, Տերն ու ծառան, Չարի վերջը, Անխելք մարդը, Քաջ Նազարը և այլն:

Կենսագրություն

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում:

Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:

Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում:

Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով։ 1980 թվականին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թվականին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը։ Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի:

1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին երեկոյան 9-ին՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու տարել այն հայրենի գյուղը։ Թումանյանը թաղվել է Խոջիվանքի գերեզմանոցում։ Տարիներ շարունակ սիրտը պահվել է Թումանյանի առանձնասենյակում։ Մի օր նրանց է այցելել Ավետիք Իսահակյանը, ով համոզում է բարեկամներին սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան։ 1994 թվականին սիրտը նորից տեղափոխվում է ու թաղվում հայրենի տան բակում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով