Ֆլեշմոբ ապրիլ

3.Բառաշարքից ընտրի՛ր և խմբավորի՛ր այն բառերը, որոնք ընդհանրություն ունեն։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ընտրեցիր բառերը։
Ձվակռիվ, պատերազմ, թագավորություն, գինի, խումբ, պատշգամբ, մեհյան, համակարգիչ, եկեղեցի, նավակատիկ, մազակալ, պատարագ, հարություն։

ձվակռիվ-մեհյան-եկեղեցի-պատարագ-հարություն նավակատիկ-գինի

Այս բառերը կապված են Սուրբ Զատիկ տոնի հետ:

4.Զատկական ասացվածքները խառնվել են, վերականգնի՛ր․
Կարմիր ձու տուր, զատիկն ավելի շուտ եկավ, զատիկ-զատիկ նավակատիկ, հավը կուտե հատիկ-հատիկ,  քան նավակատիկը, ծով ձմեռեն կելնե Զատիկ, արի նստի մեր տան մոտիկ, կարմիր օր տամ։

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Զատիկ-զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

5.Գտի՛ր ավելորդ բառը, ընտրությունդ հիմնավորի՛ր՝ դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, դժգույն։

դժգույն — գույն չունեցող: Մնացած բառերը բնութագրում են մարդուն:

6.«Քամի» բառի բոլոր հոմանիշները գրի՛ր՝ ըստ իմաստի սաստկության:

Զեփյուռ, հովիկ, բուք, փոթորիկ, մրրիկ, հողմ:

7.Նախադասությունն այնպես կետադրիր, որ՝ 
  Ա) Օրիորդն ընկնի մտածության մեջ 
  Բ) Սամվելն ընկնի մտածության մեջ 
  ա/ Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ: Սամվելը՝ նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում:
բ/ Օրիորդը գլուխը կախեց․ մտածության մեջ ընկավ Սամվելը՝ նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում։

8.Փակագծի բառերը հարմարեցրո՛ւ տեքստին․ 
Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:  
(փրկություն, ձու, առնել, աշխարհ)


9.Նախադասությունները խառնվել են, եթե ճիշտ դասավորես, հետաքրքիր պատմություն կկարդաս։ 

Ձվի կեղևը գունավորելու սովորույթը հնուց է գալիս։ Այս մասին վկայում են Աֆրիկայում հայտնաբերված 60.000 տարվա հնություն ունեցող գունավորված, փորագրված ջայլամի ձվերը։Նախնադարյան Եգիպտոսում, ինչպես նաև Միջագետքի և Կրետեի հին ավանդույթներում ձուն ասոցացվում էր մահվան և վերածննդի, ինչպես նաև իշխանության հետ, և այս ամենի ապացույցը 5000 տարի առաջ շումերների և եգիպտացիների հնագույն գերեզմանոցներում հայտնաբերված զարդարված և ոսկու ու արծաթի մեջ նկարազարդված ջայլամի ձվերն են։Հնարավոր է, որ մշակութային այս հարաբերությունները ազդեցություն են թողել այդ տարածքների քրիստոնեական և իսլամական մշակույթների վրա, ինչպես նաև այդ տարածքների առևտրական, կրոնական և քաղաքական կապերի միջոցով ազդեցություն են թողել նաև Միջերկրածովյան երկրների տարածքում։

10.Փորձի՛ր պարզել, թե Սուրբ Հարության տոնին ի՞նչ խորհուրդ ունի Զատկի նապաստակը (Զատկի ճագարը)։

Ավանդույթը եկել է Գերմանիայից: Զատկի առավոտյան շատ երեխաներ արթնանում են` իրենց զամբյուղներում գտնելու ճագարի թողած քաղցրավենիքն ու կոնֆետները: Ճագարը համարվում է կյանքի, պտղաբերության և գարնան խորհրդանիշ:

11.Գրաբար հատվածը աշխարհաբար դարձրո՛ւ։

Եւ ի երեկոյ շաբաթու, ի լուսանալն ի միւս շաբաթ, եկին Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամ տեսանել զգերեզմանն։ Եւ ահա երկրաշարժ մեծ եղեւ, քանզի հրեշտակ Տեառն իջեալ ի յերկնից եկեալ, մօտեցաւ եւ գլորեաց զքարն ի դռնէ գերեզմանին եւ նստաւ վերայ նորա։ Եւ էր տեսիլ նորա որպէս զփայլակն, եւ զգեստ նորա սպիտակ որպէս զձիւն։ Եւ ի վախէն նորա սասանեցան պահապանքն եւ եղեն որպէս մեռեալք։   Եւ պատասխանեաց հրեշտակն եւ ասէր կանանցն. «Մի՛ երկնչիք դուք, գիտեմ զի Յիսուս զխաչեալն էք խնդրէք։ Չէ աստ, քանզի յարեաւ, որպէս ասէր. եկէք տեսէք զտեղին ուր էր դնուած Տէրն։ Եւ շուտով երթալ ասէք աշակերտաց նորա, թէ յարեաւ ի մեռելոց, եւ ահա առաջ ձեզ երթայ ի Գալիլեա. անդ զնա տեսանիցիք. ահա ասացի ձեզ»։  

Եվ շաբաթվա երեկոյան, երբ լուսանում էր մյուս օրը, եկան Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը՝ տեսնելու գերեզմանը։ Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով եկավ, մոտեցավ, գլորեց քարը գերեզմանի դռնից և նստեց նրա վրա։ Եվ նրա տեսքը կայծակի նման էր, իսկ հագուստը՝ ձյան պես սպիտակ։ Եվ նրա վախից պահապանները դողացին և մեռածների պես եղան։
Եվ հրեշտակը պատասխանեց ու ասաց կանանց․ «Մի՛ վախեցեք դուք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկե՛ք տեսեք այն տեղը, որտեղ դրված էր Տերը։ Եվ շուտ գնացեք, ասեք նրա աշակերտներին, որ նա հարություն առավ մեռելներից, և ահա ձեզնից առաջ գնում է Գալիլիա․ այնտեղ նրան կտեսնեք։ Ահա ասացի ձեզ»։

12.Այնպիսի պատմություն հորինի՛ր, որն ավարտվի հետևյալ մտքով՝ «Ունեցողի համար ամեն օր Զատիկ է»։

Զատկի տոնին պատրաստվում են գրեթե բոլորը: Մարդիկ ձու են ներկում, պատրաստում զատկական ուտեստներ, տոնական սեղաններ են փռում և իրենց ընտանիքի անդամների հետ նշում են Սուրբ Զատիկը: Չքավորի համար տոնական զատկական սեղանը շքեղություն է, իսկ ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

§49. Հալման տեսակարար ջերմություն

Քննարկվող հարցեր՝

1. Ինչի՞ համար է ծախսվում հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմնին ջեռուցչի տված էներգիան:

Բյուրեղային ցանցի մասնիկների միջև կապերը թուլացնելու և քանդելու, ինչպես նաև մարմինը պինդ վիճակից հեղուկ վիճակի անցնելու (հալման) գործընթացը իրականացնելու համար։

2. Ի՞նչն են անվանում հալման ջերմություն:

Այն ջերմաքանակը, որն անհարժեշտ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխակերպելու համար, կոչվում է հալման ջերմություն։

3. Ի՞նչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ հաղորդել 1կգ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանում այն ամբողջությամբ հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն։

4. Ի՞նչ միավորով է չափվում հալման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում:

1Ջ/կգ միավորով

Նշանակվում է λ /լամբդա/ տառով

5. Ի՞նչ է նշանակում «պարաֆինի հալման տեսակարար ջերմությունը 150 կՋ/կգ է» արտահայտությունը:

1 կիլոգրամ պարաֆինը հալեցնելու համար անհրաժեշտ է 150 կիլոջոուլ ջերմություն:

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:

Հաշվում են Q=λm բանաձևով, որտեղ

Q — անհրաժեշտ ջերմաքանակն է (Ջուլ),
λ /լամբդա/ — նյութի հալման տեսակարար ջերմությունն է (Ջ/կգ),
m — մարմնի զանգվածն է (կգ)։

7. Հալվող սառույցը բերեցին սենյակ, որտեղ ջերմաստիճանը 0°C է։ Կշարունակի՞ արդյոք սառույցը հալվել:

Ոչ, սառույցը չի շարունակի հալվել, քանի որ 0°C ջերմաստիճանը սառույցի հալման կետն է։ Եթե սենյակում ջերմաստիճանը հենց 0°C է, ապա սառույցը գտնվում է հավասարակշռության վիճակում՝ ոչ հալում է, ոչ սառչում։

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա՝ 0°C ջերմաստիճանի սառույցի կտորը, թե՞ դրանից ստացված 0°C ջերմաստիճանի ջուրը։

Ավելի մեծ ներքին էներգիա ունի 0°C ջերմաստիճանի ջուրը, քանի որ երբ սառույցը հալվում և դառնում է ջուր, այն էներգիա է կլանում, ուստի նրա ներքին էներգիան մեծանում է։

9. Ինչպե՞ս հաշվել այն ջերմաքանակը, որը բյուրեղանալիս անջատում է հալման ջերմաստիճան ունեցող մարմինը:

Q=−λm բանաձևով, անի որ ջերմությունը անջատվում է։

10. Ոսկու հալման տեսակարար ջերմությունը հավասար է 67 կՋ/ կգ-ի: Ի՞նչ է ցույց տալիս այդ թիվը:

Սա ցույց է տալիս, որ 1 կգ ոսկին հալեցնելու համար անհրաժեշտ է 67 կՋ ջերմություն։

11. Ո՞ր բանաձևով են հաշվում նյութի բյուրեղացման ընթացքում անջատվող ջերմաքանակը:

Q=λ⋅m

որտեղ՝

Q — անջատվող ջերմաքանակն է (Ջոուլ)
λ — բյուրեղացման (հալման) տեսակային ջերմությունն է (Ջ/կգ)
m — նյութի զանգվածն է (կգ)։

Homework–Ex. 5(a, b, c, d, e)- p. 75

a. Look at the questions.Which questions are direct? Which are indirect? Write direct questions and indirect questions above the questions.

Could you tell us where Mesa Verde is? indirect/անուղակի
So, do we know when the buildings were finally discovered? indirect/անուղակի
Would you mind telling us what the houses are like? indirect/անուղակի
Where is Mesa Verde? direct/ուղակի
When were the buildings discovered? direct/ուղակի
What are the houses like? direct/ուղակի

b. What do you notice about the word order after the question words in indirect questions?

c. Circle the correct options.

1 Do you know why she’s angry / why is she angry?
2 Can you tell me when it was built / when was it built?
3 Could you tell us what is the answer / what the answer is?
4 Would you mind telling me what are you doing / what you are doing?

d. Put the words in the correct order to complete the questions.

1 Can you tell me… his / what / is /name
Can you tell me what his name is ?
2 Do you know… station/ is/where / the …………?
Do you know where the station is?
3 Could you tell us…what / answer/is/the …………?
Could you tell us what the answer is?
4 Would you mind telling me…that/who/is/man …………?
Would you mind telling me who that man is?

e. Match the questions with the
pictures. Write 1-4 in the boxes.

1 What time do you close? D
2 When does it finish? B
3 Where did you get that cold drink? C
4 Did they win? A

Get it right!- p. 120

Complete the sentences with the correct
form of make or do.


1. Most artists don’t make much money.
2. I made a lot of phone calls to my family while I was away.
3. Have you done your homework yet?
4. Do you do a lot of sport?
5. I called the doctor to make an appointment. Although there were a few problems, it was still fun.
6. I think they need to make some changes.
7. Sometimes, people make fun of his voice.
8. Are we going to do the same thing next week?

Write though/չնայած/, through/միջոցով/ or thought/մտածել բայը անցյալում/.

1. His family thought he was at home.
2. There’s a main road that goes through the village.
3. She loves her job, even though she has to work long hours.
4. They thought about going back to Japan.
5. Even though it was cold, they still had
a great time.
6. Wandering through the town, we found a fantastic little café.

Complete the text with the correct form of the verbs in brackets.

Last weekend, Max and I decided to go (go)
to the cinema Max wanted to see (see) the new James Bond film, but there was a huge queue and I didn’t feel like standing (stand) around and waiting (wait) in a queue for ages. So I suggested going (go) for something less popular and in the end, we decided to watch (watch) a little independent movie instead. I expected it to be (be) a bit rubbish, but it was actually the best film I’ve seen all year!





УРОК 1. «ТАЙНЫ ДЕЛЬФИНОВ»

4. Выполните упражнения

а). Перепишите предложения. Подчеркните приложения волнистой линией.

  1. Вот и наступил месяц август. Высоко в небе показался самолет-разведчик.
  2. Мой друг мечтает стать инженером-конструктором.
  3. Решить эту задачу мне помог сосед-программист.
  4. Мы договорились встретиться перед кинотеатром
    «Россия».
  5. Я прочитала интересную статью в журнале «Наука и жизнь».
  6. Наша семья переехала в город Гюмри два года назад.
  7. Город Киев раскинулся на берегах реки Днепр.
  8. Летом озеро Севан особенно красиво.
  1. Подчеркните определения (волнистой линией) в предложениях:
    • Наступила холодная осень.
    • Мамин шарф лежал на столе.
    • Ясный день радовал нас.
  2. Вставьте подходящие определения из скобок:
    • В небе плывут (белые, белая) облака.
    • Мы читали (интересную, интересные) книгу.
    • Мне понравился (соседский, соседская) кот.
  3. Добавьте определения к существительным:
    • … ветер дул в лицо. (например: Холодный ветер дул в лицо).
    • Большой дом стоял на холме.
    • Я купил синюю ручку.
  4. Определите, на какой вопрос отвечает определение:
    • Красный цветок (Какой?) — папин сад (Чей?).

б). Допишите окончания существительных и прилагательных во множественном числе.

  1. Я люблю мой родной город. Мне нравятся его прямые улицы, широкие проспекты, красивые площади, старинные здания, прекрасные музеи.
  2. В России жили и работали известные ученые, замечательные писатели, поэты, композиторы, художники.
  3. В нашей университетской библиотеке есть старые и новые учебники, русско-арабские, русско-английские и другие словари, русские и иностранные журналы.

в) Восстановите текст.

Я живу в большой комнате. В моей комнате одно большое окно. У окна стоит небольшой письменный стол. Около письменного стола стоит
кресло. Справа от стола у правой стены стоит книжный шкаф. Посреди
комнаты стоит небольшой круглый стол. Вокруг стола стоят стулья. В
левом углу комнаты недалеко от окна стоит тумбочка, а на ней телевизор.
Мой компьютер стоит на столике около книжного шкафа. Вдоль левой
стены стоит диван. Дверь находится напротив окна. Слева от двери вдоль
стены стоит шкаф для одежды. На правой стене напротив дивана висит
небольшая картина.

Դերենիկ Դեմիրճյան` Ավելորդը 

Առաջադրանքներ`

Կատարի՛ր 1-5-րդ առաջադրանքները։

1․Հաճի աղային․

  • բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Վաթսուն-յոթանասուն տարեկան, անխնամ, կուզիկ, երկար իրանով, ուղտի վզով, սապատավոր քթով։

  • մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Հաճի աղան այնքան ագահ էր, որ իր հարազատ քույրը իր համար ավելորդ բեռ էր և նրա փոխարեն նա նախընտրեց վերցնել իր համար կարևոր իրերը։

<<Ան ինչի՞ է ձեռք ու ոտք էղեր, ո՞ւր պիտի գա,— խոսեց Հաճի աղան բարկությամբ և մտքում զայրացավ, որ անդամալույծը ինքն իր բերնով չի հայտնում, թե համաձայն է մնալու և ուրիշներին է թողնում այդ բանը հայտնելու անախորժությունը>>։

  • արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Հաճի աղան ինքն էլ չգիտեր իրենց ինչ է սպասում և փորձում էր ամեն ինչ անել իր երեխաների, թոռների, հարսներին մահից փրկելու համար և նրա համար դժվար կլիներ հագ տանել նաև իր անդամալույծ քրոջը։

<<…ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու հարստություն։ Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և այդ տունը այսօր քանդվում էր>>։

2․Բնութագրի՛ր Սրբունի կերպարը։

Սրբունը՝ Հաճի աղայի քույրը հիվանդ էր տիֆով և անդամալույծ էր։ Ականջներն էլ ծանր էին։ Բայց նա աշխատասեր էր և եղբորը, ով իրեն պահում էր իր տանը, վարձահատույց լինելու համար ընտանիքի կարն ու կարկատանն էր անում, թեև նրա համար սաստիկ դժվար էր այդ աշխատանքն էլ, բայց նա անմռունչ ու կամովին անում էր։ Գեր էր, ծանր և սաստիկ նեղությամբ նստած տեղից շարժվում էր և գետնաքաշ մի կերպ դուրս գնում։ Նրա դեմքը ուռած, հիվանդագին ճերմակ էր։

3․Ներկայացրո՛ւ Հաճի աղայի մոր կերպարը։

Հաճի աղայի կինը՝ Հաճի մարը, մի ժիր ու նիհար կին։ Նա բարի կին էր և իր խիղճը շատ էր տանջում, որ Հաճի աղան չէր ցանկանում Սրբունին իրենց հետ վերցնել։ Հաճի մարը շատ կապված էր Սրբունի հետ և անգամ որոշել էր նրա հետ մնալ իրենց տանը, բայց նրան քարշ տալով վերցրեցին իրենց հետ։

4․Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

<<Ագահի խիղճը>>

5.Համոզի՞չ է ստեղծագործության ավարտը։

Այո, համոզիչ էր, որովհետև Հաճի աղայի մեջ ի վերջո արթնացավ խիղճը և նա հասկացավ թե ինչքան վատ է վարվել իր հարազատ քրոջ հետ, սակայն ինքն իրեն ներել չկարողացավ և փորձեց իր հոգին հանգստացնել աղքատներին ոսկի բաժանելով: Դրանով նա ցույց տվեց, որ մարդու կյանքը ոսկուց շատ ավելի արժեքավոր է:

6․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

կզակ — ստորին ծնոտի կլորավուն դուրս ընկած ծայրը

զանգիններուն – հարուստների

Ֆելդֆեբել — վաշտի հրամանատարի տնտեսական և ներքին կարգուկանոնի գծով օգնական ցարական բանակում, վերակա:

գյուգյում – պղնձե ջրաման

խզակ – սահնակ

իմտատ – օգնություն

լփռտել – կակազել

ղայֆան – կաթով սուրճ

մահուդ- բրդյա կամ կիսաբրդյա հաստ գործվածք:

7․Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։

Սկիզբը

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

Տասը տարի առաջ միայն՝ իր անդրանիկ որդուն թաղելիս, Հաճի աղան թույլ տվեց, որ իր կապույտ մահուդ շալվարի տոտերը ցեխոտվեն, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը ռուսներին նեղելով[1], հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին։

Ասենք, այսպես դեկտեմբերի ցրտին Հաճի աղան դուրս եկողը չէր, այն էլ այս ցեխին, որ գոյացել էր սայլերի ու զորքի տակ կոխկրտած ձյունից՝ հակառակ, որ միշտ այս ամսին գետինը սառած էր լինում։

Անհանգիստ էր վերի՜ն աստիճանի։ Արդեն մի շաբաթ է, ականջին դիպել էր, որ թուրքը գալիս է։

Փորձված, կյանքի չար ու բարուն տեղյակ՝ Հաճի աղան, որ տեսել էր 1877 թվի ռուս-տաճկական պատերազմը, երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան, որ «քրդանոցներում ու թռւրքանոցներում» զելվել, առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասիր վտանգը գա ու փեշիցդ բռնի.— պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։

Բայց այս անգամ վրիպեց… Եվ չարաչար։

Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը և զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։ Մոտեցավ իր խանութին, խանութը կիսափակ էր։ Ներս մտավ թուքը կուլ տալով։ Իր քառասնամյա որդին շտապով ապրանքը դարակներից թափում էր մի տոպրակի վրա։ Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտնքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին։

Հաճու աչքերը մթնեցին։ Ածիլած կզակը հաստ բեղերի տակ դողաց, և նա բառերը լփռտելով՝ մրմնջաց.

— Շմավո՜են… ի՜ի՞նչ կենիս…

Շմավոնը հորը տեսնելով՝ ավելի մռայլվեց և մեղավորի պես, կարծես ինքը լիներ աղետի պատճառը, չպատասխանեց և աչքերը գետնին գցեց։ Իբրև թե՝ «հա՜, իմացի՛ր, մեռել է»։

Եվ իսկապես, կարծես մարդ էր մեռել, կաղ գործակատարը տաբուրետ քաշեց Հաճի աղայի առջև և ասաց.

— Բան չկա, Հաճի աղա, նստե։

— Ջա՛նըմ, ի՞նչ «բան չկա», ֆուրղո՜ւն բռնեցեք…

— Միսաքը գնաց խանը՝[2] բռնելու,— պատասխանեց Շմավոնը։

Հաճի աղան չնստեց, ծուղակն ընկած մկան պես կարծես ելք որոնելով, նայեց չորս կողմը և դուրս եկավ, որ դուրսն էլ նայի։ Բայց հարևան խանութներում առուտուրը եռում էր. խանութպանները հանգիստ էին երևում։ Իրենց հարևանը, Կորկոտենց Եղիշը, լուրջ և անխռով, ինչպես ամեն օր, ահա բան է կշռում կազակների համար։ Հանգիստ է նա իր բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով։ Ութ երեխայի տեր է. եթե «նահանջ» լիներ, նա ավելի շուտ պիտի անհանգստանար։ Եվ Հաճի աղան մոտենալով նրա խանութին՝ հարցրեց նրան,

— Եղի՛շ, ի՞նչ կըսեն, թուրքը զոռի՞ր է։

— Այդպես բան կա՞, չիտե՜մ… մեր բակի ֆետպեպիլը[3] ըսավ՝ ահ չկա,— պատասխանեց Եղիշը և շարունակեց իր առուտուրը եպիսկոպոսական արժանապատվությամբ։ Հաճի աղան կանգնեց նրա խանութի առջև՝ չիմանալով ինչ անի։ Նրա մոտից անցնում էր դյուրգար Պողոսը, որ իրեն ձեռ առնող զվարճախոսներից մեկին պատասխանում էր.

— Ա՜տամ[4], ինչ-որ ուրիշներու գըլի՝ ան ա թող մեզի ըլի. աշխըրովի չէ՞։

— Ինձի աշե,— ձայն տվեց հեռու խանութից ձեռ առնողը,— հազրվե՜, կամենդանթը քեզի համար կառեթ պիտի ղրկե, որ փախչիս։

— Կառեթը զանգիններուն[5] համար է, սաղ ըլին ոտքերս,— հանգիստ պատասխանեց առողջ արհեստավորը և շուռ տվեց ուրիշ փողոց։

Հաճի աղային զայրացրեց այս չարագուշակ զվարճախոսությունը, և այն է, հեռանում էր Եղիշի խանութից, որ ներս մտավ նրա ժրագլուխ աշկերտը և իբրև անմիտ քայլի վրա ծիծաղելով՝ զեկուցեց,

— Խանը ինչ ֆուրղուն օր կա՝ հատը հարուր, հարուր իցցուն մանեթով բռներ են։

Հաճին զգաց որ բերնի թուքը ցամաքում է։

— Ի՞նչ… բռնե՞ր են… մեր Միսաքը հո՞ն էր,— հարցրեց շնչասպառ։

— Հոն էր, հըմը չկրցավ բռնե,— պատասխանեց թարմ ու անհոգ ձայնով աշկերտը և ավելը վերցնելով, սկսեց ուրախ-ուրախ ավլել խանութի սանդուղքը։

Հաճի աղան շտապեց իր խանութը և դողդողալով վրա պրծավ իր որդուն.

— Ի՜նչ էս էրիր… Ֆուրղունները ձեռից բա՜ց ես թողիր… գերդաստանս մնաց…

Շմավոնի կարճ ու գնդլիկ մարմինը շտկվեց։ Նա իր քրտնած, չեչոտ դեմքը բարձրացրեց և ապրանքը գոգնոցի մեջ՝ նայեց հորը։ Հայացքներն իրար հանդիպեցին, և նրանք իրար հասկացան։ Հաճի աղան չարագուշակ ժպիտով գլուխը հանդիմանորեն շարժեց.

— Ֆուրղո՜ւն գտի… տղա՜քս ձեռքե կերթան… տո՜ւնս…

Շմավոնը դեմքը կնճռոտեց։

— Ջանըմ, ֆուրղուն ինչո՞ւ պիտի չըլի,— բարկացավ նա և ապրանքը թափելով, յուղոտ գոգնոցով քրտինքը սրբեց ու գլորվող տակառի պես կողքե-կողք ընկնելով, դուրս գնաց։

Հաճի աղան երկար նայում էր իր որդու թաղիքե վալիկներին, նրա տափակ փափախին և կարմիր շարֆին, մերթ երևում, մերթ կորչում էր զինվորների բազմության մեջ, մինչև որ անհետացավ։

Հաճի աղան դուրս եկավ խանութից և բռնեց տան ճամփան։

Հասնելով տուն՝ դռան մոտ ոտները չքսեց երկաթե քերիչին, ինչպես անխախտելի պարտականությունն էր Հաճիենց տանեցիների, և ներս մտավ։ Իր մեծ հարսը, որ տան միջանցքում բուրդ էր ձաղկում, Հաճուն տեսնելով՝ տիրացուի վարժությամբ, իբրև ծիսակատարության որոշ տեղը, ձայն տվեց.

— Շողո՜, Հաճի աղաս էկավ, ղայֆան բեր։

Բայց երբ Հաճի աղան մրթմրթաց «հարամ ըլի ղայֆան», հարսին այնպես թվաց, թե երազումն է, կամ մի անասելի դժբախտություն եկավ իրենց տան գլխին։ Վրա ընկավ Հաճու ոտքերին, հանեց նրա կաշվե կալոշները և, տեսնելով Հաճու շալվարի ցեխոտված տոտերը, վախեցած գնաց խոհանոց՝ տանեցոց իմաց տալու։

Հաճի աղան մտավ «մեծ օդան» և կանգնեց մեջտեղը տխուր՝ արձանի պես։

Ներս մտավ Հաճի աղայի կինը՝ Հաճի մարը, մի ժիր ու նիհար կին։

— Ի՞նչ է, Հաճի աղա,— հարցրեց։

— Ի՞նչ պիտի ըլի. թուրքը գուքա, հազրվեցեք։

— Օ՜ֆ, ամա՜ն, Հաճի աղա, «թուրք, թուրք» առել անցել ես, քաղաքը լիքը սալդաթ է։

— Գլխեդ շատ մի՛ դուս տա, հազրվե՛,— հրահանգեց Հաճի աղան։

— Թուրք չկա, չկա. ղայֆադ խմե,— արագախոսեց ժիր կինը և դուրս գնաց։

Այդ միջոցին Հաճի աղայի թոռը, Շողոն, մի կարմրաթուշ աղջիկ, տռուզ ձեռքերով ներս բերեց կաթով սուրճը։

Հաճի աղայի մեծ հարսը բերեց կապույտ փռոցը, փռեց մինդարի առջև, կապերտի վրա, առավ աղջկա ձեռքից սուրճը, որ դնի փռոցի վրա։ Բայց Հաճի աղան մռութը կախ, հուզված և դժկամ՝ ձեռքով արավ, որ սուրճը տանեն դուրս։ Այս արդեն այնպես ազդեց հարսին ու աղջկան, որ նրանք խորտակված իրար նայեցին, կարծես երկրի հաստատությունը խախտվեց։ Հաճի աղան սուրճը չխմի՜,..

Մեծ հարսը ձեռքով արավ Շողոյին, որ դուրս գա, ինքն էլ դուրս ելավ՝ ինչպես հիվանդի սենյակից, որ չանհանգստացնեն նրան։

Հաճի աղան գնաց, ծալապատիկ նստեց մինդարին և թթվեց։ Մտքերով շփոթված հայացքը գցեց իր տան սարք ու կարգին, կարծես օտարական լիներ։ Սենյակը խաղաղ էր։ Մինդարները, մութաքաները, խալիները իրենց տեղից այնպես հարազատ և դաշն խաղաղությամբ նայում էին Հաճի աղային, և այնպիսի մի հաստատունություն կար այդ առարկաների մեջ, որ կարծես ոչ մի զորություն խախտել չէր կարող։ Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։

Եվ այդ բոլորը ահա այսօր անհաստատ բաներ էին։ Այսօր իսկ կարող էին այդ ամենը լքվել… Դեռ տասը տարեկան հասակից իր հոր հետ ճամփորդելով «քրդերն ու թուրքերը», նրանց հետ առևտուր անելով՝ ահա վաթսուն տարի է տուն է շինում Հաճի աղան։ Եվ հիսուն տարի կանոնավոր ժամացույցի պես խաղաղ չքչքացել է նրա երջանիկ տունը և ահա այսօր պետք է քանդվեր։ Եվ ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը, ինչպես հանգիստ քուն դրեց և թաղեց հանգուցյալ հոր կողքին իր մորը, հիշեց 1877-ի պատերազմը[6], որ նրա համար անցավ իբրև իրեն չվերաբերող մի փոթորիկ… միտքը բերեց, ինչպես երեսուն տարեկան երիտասարդ իր կնոջը տարավ Երուսաղեմ… ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու հարստություն։ Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և այդ տունը այսօր քանդվում էր։

Ի՜ր տունը, հի՜ն տունը։ Արյունը գլուխը խփեց։ Ի՞նչպես, իր ընտանիքը, հարստությունը, այդ նույնքան հիմնավոր բանը, որքան ինքը՝ աշխարհքի հաստատությունը…

Եվ Հաճի աղան, իբրև փորձված մարդ՝ իսկույն հարմարվեց կենսական իմաստության. որոշեց խիստ ու հրամայական մի կարգ աղատել ամենակարևորը, իսկ եթե այդ չեղավ կարևորագույնը։ Վճռեց ու դաժանացավ.— ամեն ինչ անել, ամեն խստություն գործ դնել, անգթանալ, թեկուզ և ստորանալ, բայց փրկել այդ կարևորագույնը՝ իր տունը, իսկ եթե այդ չեղավ իր անձը։

Կողքի «պզտի օդայում», թիթեղե փեչի վրա, հեռավոր զուռնայի պես ծվծվում և դժժում էր գյուգյումը[7] և սենյակի տաք ու չոր օդը բարեխառնում ախորժելի խոնավով։

Հենց այդ փոքրիկ սենյակում, անկողինների ծալքի տակ նստած էր մի տարեց կին։ Դա Հաճի աղայի անդամալույծ քույրն էր, Սրբունը, որ ամուսնու մահից հետո լվացք անելիս մի անգամ սաստիկ մրսեց, տիֆով հիվանդացավ և անդամալույծ եղավ, էլ չիմացվեց՝ տիֆի՞ց էր, թե արդեն տրամադիր էր։ Ականջներն էլ ծանր էին։ Հաճի աղան իր անվան չուտեցրեց, որ իր հիվանդ քրոջը ուրիշները պահեն և իր վրա խոսեն, հիվանդին բերեց իր տուն և անկյուն տվեց։ Խեղճ կինը ի բնե աշխատասեր և ինքնասեր, ուզելով մի բանով եղբորը վարձահատույց լինել ընտանիքի կարն ու կարկատանը, ինչպես և գուլպան իր վրա առավ, ու թեև նրա համար սաստիկ դժվար էր այդ աշխատանքն էլ, բայց նա անմռունչ ու կամովին անում էր։ Գեր էր, ծանր և սաստիկ նեղությամբ նստած տեղից շարժվում էր և գետնաքաշ մի կերպ դուրս գնում։

Հաճու նստած տեղից երևում էին նրա ուռած մատները, որով նա ծնկան վրա փռած մի կտոր հարդարում, շուռումուռ էր տալիս, նորից հարդարում, չափում ինչ-որ մի կարկատանի համար։

Այդ մատներն սպիտակ էին, կարծես ջրով լիքը։ Եվ այնքան խաղաղ, առօրյա էր այդ մատների աշխատանքը, որ բոլորովին չէր բռնում օրվա խռովիչ դեպքերին։

Հաճին նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան։ Նա սենյակի իրերն էր մտովի տեղավորում ֆուրգոնի մեջ և որոնում էր ամենապետքական իրերը։

Հետո մի տասը-քսան անգամ վեր կացավ, պատուհանից դուրս նայեց՝ փողոցի շարժումներից մի բան գուշակելու համար։ Փողոցում շարժում չկար, կարծես ամեն ինչ խաղաղ ժամանակինը լիներ։

***

Փախուստը քաղաքից

Բայց ահա մթնելու վրա էր, որ խառն ձայներ լսվեցին։ Հաճին վեր թռավ և շտապեց դեպի պատուհանը։ Մի քանի մարդիկ անցան պատուհանի տակով՝ խանութի ապրանք շալակած, որ տուն էին կրում։ Դրանց հետևից մի սահնակ՝ անտանելի ծանր բեռով, բոլորը կին ու երեխա, հետևից տղամարդիկ՝ ոտքով։ Հարևանենք էին։ Այդ առաջի սահնակը այնպես ազդեց Հաճուն, ինչպես մի հիվանդի մահը, որ թեև առաջուց սպասելի էր, բայց դեռ այնպես չէր ազդում։ Բայց երբ վերջապես սպասելին փաստ է դառնում, մի դաժան ու սառը բան է զգացվում, որ առաջ չէր կարելի երևակայել։ Ու մինչ Հաճի աղան դուրս կգար գնացողներին բան հարցնելու հանկարծ իրենց տան դուռր գռռաց։ Ներս ընկավ Հաճի աղայի կրտսեր որդին՝ Հակոբը և նախասենյակից հուզված ու կտրուկ ձայնով կանչեց.

— Ապլա՛…

Հաճի աղան վազեց դեպի նախասենյակի դուռը։

— Հակոե՞բ…— հարցրեց շնչասպառ։

Հակոբը ցեխոտ ոտքերը հազիվ սրբած՝ «թուրքերը եկան, փախչինք պիտի» ասելով՝ շնչասպառ ներս մտավ և հարձակվելով անկյունները դրած սնդուկների վրա՝ սաստիկ ուժով առաջ քաշեց։

Հաճին մոտեցավ որդուն։

— Ֆուրղուն բռնեցի՞ք…

— Ֆուրղուն չկա, խզակ[8] բռնեցինք։

Հաճի աղան ընդունեց այդ առաջին մեծ հարվածը, բայց կյանքի բովում զելված մարդը իսկույն անդրադարձավ, որ խորհրդածության ժամանակ չէր. պետք էր ո՛չ միայն հաշտվել այղ աղետի հետ, այլ եղածն ազատել։ Եվ ի՞նչ պիտի տեղավորվեր մի սահնակի վրա… Հաճի աղան ավելի խստացավ։

— Տե՜, ազատելո՛ւն ազատեցեք… ամենեն պետքականը…

Հակոբը քանդեց իր կավագույն բաշլըղը, հանեց դեղնած հաստ վերարկուն և, հարձակվելով սնդուկների վրա, այնպես ուժով առաջ քաշեց, որ զոռից դեմքի ու վզի երակները ուռան։

Իրար հետևից, ներս լցվեցին և դռների մոտ արձանացան Շողոն, Շմավոնի կինը, փոքր հարսը և մի հարևանի կնիկ։

Հաճին մոտեցավ Հակոբին և թևը բռնելով՝

— Խելքդ մի՛ կորցնե,— հրահանդեց,— ինչ որ պետքական է, ա՛ն ժողվե։

Հետո տանեցոց հրահանգեց.

— Ամենեն պետքական բաները ժողվեցեք, տեսե՜ք՝ ճամփան կմնաք։

Հարևանի կնիկը, որ լուռ ականջ էր դնում սրանց, տեսնելով, որ տան բոլոր անդամները գործի անցան, դիմեց Հաճի աղային.

— Հա՛ճ աղա, օտա՜ցդ մեռնիմ, դուք կերթաք, մենք ի՞նչ պիտի էնենք։

— Եսի՞մ,— կտրեց Հաճի աղան.— իմ ձեռքս ի՞նչ կա։

Հարևանի կնիկը, որ դառն աղքատի վիճակին էր և համարյա Հաճի աղայի տան գործն անելով՝մի կտոր, մի փշրանք ստանալու հուսովն էր՝ սարսափեց։ Նա կարծում էր, թե աշխարհն այնպես է շինած, որ չի քանդվել երբեք, իսկ եթե քանդվի էլ, Հաճի աղան երևի բան կգիտենա դրա դեմ անելու։ Չանի էլ ու գնա՝ մի բան կանի իր նման անճարներին։

Բայց Հաճի աղայի չոր ու դաժան պատասխանը սթափեցրեց խեղճ կնկան։ Եվ տեսնելով, որ իրեն նայող չկար, հառաչեց ու դուրս գնաց։

Ու մինչ տնեցիք հավաքում էին իրերը, Հաճի աղան սկսեց անցուդարձ անել սենյակում՝ իբրև տխուր ուղտի կերպարանք։ Նայում էր անկարգացած սենյակին, ուր իրար վրա թափված էին «անպետք» ու «ավելորդ» իրերը, տեսնում էր իր տան քանդվելը, բայց հուսահատությունից չէր զգում ցավը։ Ավելի մեծ զուլումը աչքին բան չէր թողնում երևալու։ Նա դեղնել, մագաղաթ էր դառել։ Տնեցիք շորերը կապում, նորից քանդում և կրկին ընտրում էին, և շարունակ լսվում էր «Հաճ աղայիս գուլպաները», «Հաճ աղայիս դոշակը», «Հաճ աղայիս քուրքը չթողնեք»։ Շմավոնի կինը կողքից նայելով Հաճի աղային և տեսնելով նրա մեռելադեմ երեսը՝ դիմեց նրան,

— Հաճ աղա, կոնյաք ըմ խմե՞ս։

Հաճի աղան լուռ էր, տխրատեսիլ արձանի պես։ Նրա բերանը հուզմունքից դառնացել էր, և նա թուքը կուլ տալիս դեմքը ծռմռում էր։

Բայց ներքուստ շտապում էր և դիտում տնեցոց աշխատանքը։ Եվ մռայլ, խստացած բերդապահի պես՝ քանի գնում, իր բերդի զանազան իրերի արժեքը վերագնահատելով՝ մերթ կարգադրում էր. «Պետքականնե՜րը, պետքականնե՜րը», մերթ սարկազմով աղաչում էր. «Աստծո՜ւ սիրուն հասկցե՛ք, աս պետք չէ, ա՜ն», իսկ վերջը՝ կռիվը ոգևորողի պես՝ սկսեց քաջալերել. «Տե՛, տե՛, տե՛, հա՛ պապամ հա՜… պետքականնե՛րը, պետքականները»։ Ու այսպես «պետքականները» կրկնում էր ծիսակատարության ձայնով և զգում էր, որ մեծ գործ է կատարում, տուն է ազատում։

Իսկ այդ միջոցին մյուս փոքր «օդայում» նստած էր անդամալույծը և հանդարտ՝ աչքի տակով նայում էր իր եղբորը։ Վերին աստիճանի խաղաղ էին նրա խոշոր ու մարած աչքերը, որոնց տակերը կապտած՝ պարկեր էին գոյացել։ Նրա դեմքը ուռած, հիվանդագին ճերմակ էր։

Բայց նրան ոչ ոք չէր նկատում։

Տնեցիք արդեն պատրաստ էին, երբ դռան մոտ խզզալով ու դոփելով՝ կանգնեց մի ծանր, մեծ սահնակ։ Շմավոնը կարմրած, այլայլված՝ նստել ապրանքներով լի տոպրակների վրա՝ սահնակը բերում էր տանեցոց տանելու։ Նրա գնդլիկ մարմինը վար սողաց տոպրակների վրայից, և նա ներս ընկնելով շնչասպառն գուժեց.

— Զուլումը տեսա՞ք…՝ խանթին ապրանքը մնաց… ֆուրգուն չկա…

— Վո՜ւո՜ւշ…— ծնկները ծեծեցին հարսները և նայեցին Հաճի աղային։

Հաճի աղան ուղտի տխրությամբ նայեց Շմավոնին և լռեց։

— Տե՛, Հաճի աղա, հագի՛ր էրթանք,— ասաց Շմավոնը և դուրս գնաց։

Շմավոնի կինը աթոռ բերեց, որ Հաճի աղան նստի. հետո փոքր հարսի օգնությամբ Հաճի աղայի ոտքերը հագցրին մի երկրորդ շալվար ևս։

Այդ ժամանակ «պզտի օդայից» խուլ հեծկլտոցներ լսվեցին։

— Ատ վո՞վ է,— հարցրեց Հաճի մարը և ներս գնաց։

Հարսները հետևեցին նրան։ Ինչ-որ բան խոսեցին անդամալույծի հետ, որից միայն լսվեց Հաճի մոր ձայնը.

— Հաճի աղան չի սառի Ճամփան, մի՛ վախնա։

Եվ նորից սկսեցին խոսել։

Հաճի աղան բութ հանգստությամբ իր մեջ նկատեց, որ նա ամբողջ օրը չէր մտածել անդամալույծ ի մասին, և հիմա մտածելով՝ անախորժություն զգաց։ Եվ ոտքը կոխելով շալվարի մեջ խոսեց.

— Ի՞նչ է, ի՞նչ է է ղեր։

— Հեչ ,— պատասխանեց փոքր հարսը,— Սրբունը գուլա։

— Ան ինչի՞ է ձեռք ու ոտք էղեր, ո՞ւր պիտի գա,— խոսեց Հաճի աղան բարկությամբ և մտքում զայրացավ, որ անդամալույծը ինքն իր բերնով չի հայտնում, թե համաձայն է մնալու և ուրիշներին է թողնում այդ բանը հայտնելու անախորժությունը։

Փոքր հարսը զարմանքով լի աչքերը հառեց Հաճի աղային.

— Սրբունին պիտի թողնե՞նք…

Հաճի աղան ծաղրեց.

— Է՛ խանումս, տեսնինք ես ու դուն պիտի երթա՜նք…

Հաճի մարը, որ դուրս էր գալիս անդամալույծի սենյակից և լսեց այս վերջին խոսքերը, սարսափեց.

— Քա, ձունը գլխուս, Սրբունին պիտի թողնե՞նք…

— Ե՞ս եմ թողնողը,— հարեց Հաճի աղան,— տեսնինք խզակին վրա տեղ կա՞։

— «Տեղ կա՞»-ն ինչ խոսք է, Հաճի աղա, ասքան մարդս օր կերթանք…

Եվ Հաճի մարը անընդունելի համարելով ամեն պատճառաբանություն՝ փոքր հարսին ձայն տվեց, ինքն էլ գնալով փոքր սենյակը.

— Եսթե՛ր, օղուլ, Սրբունին հագցո՛ւ։

Անկյունում մինդարի վրա ծալապատիկ նստել էր անդամալույծը և գլուխը ծնկան վրա կախած՝ աչքերն էր սրբում։

Հաճի մարը ծռվեց նրա գլխին.

— Սրբո՞ւն, քո՞ւրս, ինչի՞ գուլաս։

Անդամալույծը չպատասխանեց։

Շմավոնի տղան՝ ութ տարեկան Կարոն, որ ներս էր եկել և հետևում էր սրանց խոսակցության, բացատրեց.

— Թուրքերեն կվախենա։

Տիրեց լռություն։

— Ի՞նչ էնիմ,— լացակումեց անդամալույծը,— Հաճ աղաս շատ է վախեցե, վախենամ թե ճամփան ցավի գա։

— Ատոր համա՞ր զուլաս,— զարմացավ Հաճի մարը,— ջանըմ, մեր դարդը մի՛ քաշե, հազրվե՛…

— Ե՞ս,— տխրաժպիտ նայելով Հաճի մորն ու փոքր հարսին՝ ասաց անդամալույծը,— ես չեմ գա։

— Ինչի՞— հետաքրքրվեց Հաճի մարը։

— Դուք ձեր հոգեստանն ազատեցեք. ես անդամալույծ եմ, ասօր կամ, էգվան չկամ,— պատասխանեց անդամալույծը տխուր համակերպությամբ։

— Անդամալո՞ւյծն ինչ խոսք է, ջանըմ,— հանդիմանեց Հաճի մարը,— հոգին հոգի է, հազրվե՛։

Հաճին մեծ սենյակում անցուդարձ էր անում և լսում այս խոսակցությունը։ Հաճի մոր պնդումները նրան զայրացրին, և նա իր կնոջը ձայն տվեց.

— Թեզ էրա՜, ատոր վախտը չէ՜։

Հաճի մարը դուրս եկավ անդամալույծի սենյակից և աչքերը հառեց Հաճի աղային։

— Տեղ չկա՜… կիմանա՞ս, — գոռաց, խեղդելով իր ձայնը Հաճի աղան և շեշտեց «կիմանա՞ս» բառը։

— Է՛,— հակաճառեց Հաճի մարը,— բեռդ պակսեցու՝ տեղ գըլի։

— Է՜,— տնտղեց Հաճի աղան,— բեռդ որ պակսեցնես՝ տղաքդ ինչո՞վ պիտի պահես, աշխարհք խո չվերջացավ։

Եվ Հաճի աղան բաշլըղը փաթաթեց։

— Ջանըմ, գնացե՜ք, իմ պատճառովս միք ուշանա, Հաճ աղաս մեղք է,— տրտնջաց անդամալույծը ներսից։

— Ադպես բան չկա, մենք կերթանք, դու ալ պիտի գաս,— հրահանգեց Հաճի մարը և դուրս գնաց՝ կառապանին տեսնելու։

Հարսները ներս եկան, և մինչև անգամ երեխաները բոլորեցին անդամալույծի առաջ։ Բայց նա տեսնելով, որ ամենքը իրեն են նայում և սպասում, վեր նայեց խաղաղ ու բարի աչքերով և ասաց.

— Դուք գնացեք, ինձի մի՛ք աշե, ես կմնամ, իմ ջանս ազիզ չէ։

Այդ ժամանակ ներս մտան Հակոբն ու Շմավոնը և սկսեցին չորս կողմ նայել, թե ինչ կա էլի վերցնելու։

Հարսներն սկսեցին սրանց աղաչել, որ անդամալույծին համոզեն իրենց հետ գալու և տեղ գտնեն սահնակի վրա։

Երկու եղբայր իրար նայեցին լուռ ու դժվարացած, հետո դեպի Հաճի աղան, որ լսեց հարսների աղաչանքը։

Հակոբը կեղծավորություն արավ.

— Հը՞, Շմավո՞ն, ի՞նչ կըսես, ապրանքը թեթևցնե՞նք…

Շմավոնը դեմքը կնճռեց ժլատի պես, որից փող են խնդրում։

— Չգիտեմ, ի՞նչ ըսեմ…

Ու դուրս գնաց։

Երեխաներն սկսեցին լաց լինել։

— Սրբուն մամին թուրքերը պիտի մորթե՜ն…

Եվ ընկնելով անդամալույծի վրա, փաթաթվեցին նրան և. սկսեցին համբուրել։

Սա գրկեց նրանց և փղձկաց.

— Աստված հետներդ, գառնե՛րս, գնացեք, ինձի մի՛ք աշե։

Հարսները լցվեցին և երեխաներին քաշեցին մի կողմ։

Հաճին մի երկու անգամ գնաց-եկավ մեծ սենյակում, հետո՝ մուշտակը հագած եկավ փոքր սենյակը և մոտեցավ քրոջը։

— Է՞, Սրբուն,— ասաց նա դժվարությամբ ու տհաճությամբ,— մնա՛ս բարով։

Եվ ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։

— Մի՞ վախնա, թուրքերը քեզի ձեռք չեն տա. երբ օր ներս մտնին, ըսե՝ «տունը ձեզի», ինձի ձեռք մի՛ք տա։

Շմավոնը, որ ներս էր մտել, հարեց.

— Ըսե՝ «սիզըն օճախա դյուշմիշըմ», ձեր օճախն եմ ընկե։ Անդամալույծը դողդոջուն ձեռքերով բռնեց Հաճի աղայի ձեռքը, տարավ շրթունքներին և համբուրեց։ Մի արցունքի կաթիլ նրա աչքերից գլորվեց, ընկավ Հաճի աղայի ձեռքին։ Անդամալույծը ծոցից թաշկինակը հանեց և սրբեց եղբոր ձեռքը և ապա՝ մի զույգ «դֆտիկ»[9] ձեռնոց հանելով մինդարի տակից՝ տվեց Հաճի աղային.

— Ձեռքե՛րդ անցու՝ ճամփան չմսիս։

Հետո փղձկալով վրա բերեց.

— Քոռանա՛ լուսս… տղոցը համար չկրցա գործե։

— Բան չկա, բան չկա,— սառը հանգստացրեց Հաճի աղան։ Հետո դարձավ տնեցոց.

— Դե՛։

Ու ինքը դուրս գնաց։ Հաճի մարը այնտեղ չէր։ Ըստ երևույթին գնացել էր հարևանների մոտ՝ անդամալույծի համար տեղ գտնելու։

Հաճի աղան, ընտրելով սահնակի ամենահարմար տեղը, նստեց, փաթաթվեց վերմակի մեջ ու մնաց։

Եվ որովհետև տնեցիք ուշանում էին,— անշուշտ անդամալույծին համոզելու, որ գա,— Հաճի աղան բարկացավ և գլուխը վերմակի տակից հանելով, ձայն տվեց.

— Թե՛զ էրեք, ատոր վախտը չէ՛… «էկա՜ն»…

Ու շտապով դեմքը ծածկեց վերմակի մեջ, որ չմրսի։

Բայց ներսը ուշանում էին։ Շմավոնն ու Հակոբը հասկանում էին Հաճի աղայի հաշիվներն ու խստությունը։ Գիտեին նրանք, որ կյանքի իմաստությունը հենց այդ էլ պահանջում է։ Եվ տեսան էլ, որ հոր վճռական քայլերի շնորհիվ բավական ապրանք են ազատում և իրենք էլ փրկվում են։ Նրանք հասկանում էին, որ հայրն իրավացի է՝ գնահատելով ժամանակը, պետք էր հասկանալ նաև նրա իմաստությունը. ա՛յն, որ իրենց հարստությունն էլ իրենցը չէր, այլ միայն իրենց փախցրածն էր իրենցը։ Եվ ահա հաշտվեցին, որ իրենց հայրը խելոք է մտածում՝ անդամալույծին թողնելով և ապրանքը տանելով։ Ո՞վ գիտե, օտարություն է, պետք է ապրել, նոր տուն շինել, աշխարհք հո չվերջացավ…

Եվ այսպիսի դեպքերի հասկանալի արագությամբ հաշտվեցին, որ անդամալույծը ավելորդ էր իրենց մեջ։

Եվ որովհետև ուրիշների հետ համեմատած՝ իրենց «հաջող» փախուստը, մահից փրկվելը, վտանգից դուրս գալը մի փոքր բարձրացրել էր նաև նրանց տրամադրությունը, նրանք մինչև անգամ սկսեցին կատակել.

— Մենք կերթանք հարսնիք՝ հորքուրս կմնա տունը պահելու։

— Էրկու օր չի քաշե՝ մենք ետ կդառնանք։

— Թուրքերը խանում–խաթունի պես կաշեն հորքուրին։

— Ջանըմ, անդամալույծին վո՞վ կդիպչի։

— Հե՜չ, հըլպը՜տ որ։

— Քեֆը հորքուրինս է։

Իսկ հարսները, որ լավ գիտեին Հաճի աղայի անկոտրում բնավորությունը, տեսնելով իրենց ամուսիններն էլ անհոգ են, հավերի պես համակերպվեցին ու լռեցին։

Եվ լաց լինելով հագցրին երեխաներին։ Հետո մոտեցան անդամալույծին, համբուրվեցին նրա հետ։ Հետո բերին մի քանի կարտոֆիլի մոմ, հացի մի մեծ կապոց, ջուր, լուցկի, դրին անդամալույծի մոտ և «օ՜ֆ, օ՜ֆ» անելով դուրս եկան։

Դուրսը թաղի մեջ մեծ տագնապ էր։ Լուսամուտներից ու բաց դռներից դուրս ընկած լույսերի շերտերում բացվում ու խփվում էր բազմությունը։

Գլուխները հաստ շալերով փաթաթած ապլաներ, բաշլղներով տղամարդիկ, շարֆերով տղաներ ու աղջիկներ՝ իրար անցած՝ խռնված էին դռների առջև, սահնակների ու ֆուրգոնների չորս կողմը։ Աղմուկ, վայնասուն… Ահա ծերուկ ժամկոչը, որի չոր, ածիլած կզակը դողում է, ընտանիքով մնացել է առանց սահնակի. ոտքով պիտի գնան։ Ծերուկը գլուխը կորցրել երեխա է դառել։ Կինը դայակի պես հետևից քշում է այս ու այն կողմ։ Ահա ճամփա ընկան՝ առանց բեռի ու հագուստի։ Ահա մի հասակավոր մարդ կռվում է իր հարևանի հետ, որը նրա կառապանին ուզում է մի բան ավել տալ և սահնակը խլել։ Երկուսն էլ ձիու սանձերը դեսուդեն են քաշքշում։

Աստված սիրողը իմտա՜տ[10] հասնի… մնացի՜նք…— գոռում է մի կին անպատասխան ժխորի դեմ։

Մի ֆուրգոն, իրերով ու մարդով սարսափելի բեռնած, եկավ դեմ առավ Հաճիենց սահնակին։

— Խաբարդա՜,— գոռաց կառապանը իր մուշտակի միջից։

Մի դեմք՝ շեկ ու կոշտ բեղերով ու մորուքով՝ դուրս նայեց ֆուրգոնի առաստաղի տակից։

Դատարանի գրագիրն էր։

— Ի՞նչ եք կայնե,— գոռաց։

Ուրիշ երկու ֆուրգոն էլ եկան դեմ առան։ Սկսեցին շտապեցնել։ Գրագիրը գոռգոռաց։ Նրան բացատրեցին, որ անդամալույծի պատճառով են Հաճիենք կանգ առել։

— Ի՞նչ եք կայնե, գնացեք,— ձայն տվեց գրագիրը,— անդամալույծ տանելու վա՞խտ եք գտե, бросьте ее к чорту!

— Կնկան թողնեն, երթա՞ն, ի՞նչ կըսես,— առարկեցին ֆուրգոնի միջից։

— А что-ж։ Պռավիլա՞ է, ի՞նչ է։ Եփ օր էվակուացիա է, անդամալույծները ավելորդ են։

— Տե, թեզ էրեք, ուշացանք,— կատաղեց Հաճի աղան և ուզեցավ տեղից վեր կենալ, որ գնա, տեսնի, թե ինչ են անում ներսը։

Այդ Ժամանակ Շմավոնն ու հայ կառապանը՝ Հաճի մոր թևերից բռնած՝ բռնի դուրս էին բերում։ Հաճի մարը զայրացկոտ շարժումներով աշխատում էր թևերն ազատել և ներս գնալ նորից անդամալույծին բերելու։

— Թողե՛ք, ես անոր պիտի տանիմ,— ծվում էր նա։

— Տեղ չկա, մա՛րս, տեղ չկա,— համոզում էր կառապանը։

Բայց կինը կատաղի դիմադրում էր։

Հարսներն ու երեխաները լաց էին լինում։ Իսկ ֆուրգոններից բողոքում և շտապեցնում էին։

Շտապով հարսներին և երեխաներին տեղավորեցին սահնակի վրա։ Հաճի մորն էլ բռնի բերին, գցեցին սահնակի վրա։

Հենց որ նա ընկավ հարսների և երեխաների մեջ, կառապանը մտրակը կատաղի զարկեց ձիերին։ Սահնակը թռավ, և կառապանը ձիերի կողքից վազեց։

Շմավոնն ու Հակոբը մնացին դռանը։ Մեկնելուց առաջ մի պահ սպասեցին և նայեցին իրար։ Պետք էր ներս գնալ և վերջին անգամ տեսնել անդամալույծին։ Պատուհանից երևում էր սենյակի լույսը։ Երկու եղբայր ներս մտան, մոտեցան անդամալույծին։ Սա հանգիստ նստած էր և այդ խաղաղությունը բոլորովին չէր բռնում այն ընդհանուր շփոթի ու երկյուղի հետ, որ պաշարել էր ողջ քաղաքը։

Հակոբը մոտեցավ նրան.

— Հորքուր ջան… ավել-պակաս հալալ…— և փղձկալով բռնեց համբուրեց անդամալույծի ձեռքը։

— Աստված հետներդ, գառներս, գնացեք… Հաճ աղայիս, տղոցը լավ աշեցեք, չմսին.. խոսեց անդամալույծը հոգածու ձայնով։

Շմավոնը կեղծ ու շիտակ զգացվեց, բերանը ծռմռեց, նա ևս մոտեցավ, համբուրեց անդամալույծի ձեռքը և, անարցունք աչքերը սրբելով դուրս եկավ։ Նրան հետևեց Հակոբը, որ դուրս գալիս շտապեց և դիպավ Շմավոնին։

Եվ երկու եղբայր ֆուրգոնների կողքից վազեցին, որ հասնեն իրենց սահնակին։

Քաղաքը տեղից վեր կացել գնում էր։ Ֆուրգոններ, սահնակներ, ու նրանց կողքից հետևակ մեծ ու փոքր շարաններ շփոթված, աղմկելով գնում էին։ Երբ Շմավոնն ու Հակոբը հասան իրենց սահնակին, հետևից քաղաքը լուսավորվեց շուկայի հրդեհով, իսկ ֆուրգոնների կտավե ծածկոցները սկսեցին փռփռալ թեթև քամուց։

— Հո՜ո՜ո՜փ,— ձգեց իրենց առջևից գնացող ֆուրգոնի կառապանը և կանգնեցրեց ֆուրգոնը։ Նրան հետևեցին մյուսները, և բոլորը կանգնեցին։

— Ինչի՞ կայնեցիք,— դժգոհեցին և վախեցան զանազան կողմերից։ Բայց ոչ ոք չէր իմանում՝ ինչո՞ւ։ Միայն երեխաների ճիչն ու կանանց լացը ավելի պարզ լսվեց աղմուկի միջից։ Քաղաքի կողմը, դեպի արևմուտք, որ թաղված էր մթան մեջ, լսվում էին թնդանոթի խուլ դղրդյուններ։ Տագնապը սաստկացավ քարավանի մեջ։ Հաճու թոռները սկսեցին հեծկլտալ։

— Սրբուն մամին մորթե՜ն պիտի,..

Հաճի մարը, որ մինչև այդ խստահայաց ու անհաշտ նայում էր չորս կողմը, լսելով երեխաների լացը՝ հանկարծ լցվեց և հեծկլտաց.

— Չեն մորթե, մի՛ք լա,— ու սկսեց աչքերը սրբել։

Երեխաները տեսնելով նրա լացը՝ ձայները բարձրացրին։

Թնդանոթի ձայներից Հաճի աղայի երևակայությունը վառվեց։ Նա ավելի պարզ սկսեց շոշափել մահը։

Եվ հրդեհի մեջ պաշարվածի պես՝ նա զգաց, որ տարերային մի ուժ նրան միայն մի բան է թելադրում, փախչել, շուտով դուրս գալ մահի ճիրաններից։ Մնացածը՝ կին, երեխա, ընկեր, բարեկամ՝ նսեմացավ նրա աչքում։ Եվ ակամա՜։ Եվ նա զգում էր, թե որքան դառն է այդ «ակաման», բայց և զգում էր, որ այդ այդպես է։

Նա կարծես ցնորքի մեջ լիներ. նայում էր չորս կողմ և, ամեն առարկա մի վայրկյան տեսնելով, մյուս վայրկյանին մոռանում էր։ Կարծես երազում՝ նրա մոտով, ճամփի եզրով, իրենց հարևան կոշկակար Պողոսը, ուժեղ երիտասարդ՝ յափնջու վրա երկու երեխա նստեցրել քարշ էր տալիս ձյան վրայով։ նրա հետևից հևալով և լնգլնգալով գնում էր նրա ծերուկ հայրը։ Ահա հոգնեց նա, եկավ կանգնեց և ճամփից դուրս գալով, գնաց խրվեց ձյան մեջ ու մնաց.

— Ալ չեմ կրնա… գնացեք…

Նայում է նրան Հաճի աղան և իսկույն մոռանում է։

Ահա քարվանը նորից շարժվում է։ Լեռնային սառնամանիքը իր սառցե մատներով բռնում է Հաճու մորուքը, և նա դեմքը ծածկում է վերմակի տակ։

Փչում է լեռնային քամին և ձյան փոշին, առաջ օձերի պես սողալով և ապա բարձրանալով իբրև, վիշապներ, թռչում են օդի մեջ, նվում, վայում…

— Աստվա՜ծ, դուն հասնես.— մրմնջում է Հաճի աղայի փոքր հարսը։

Մեծ հարսը երեսը խաչակնքում է և սկսում «Հավատով խոստովանիմը»[11] բարձր և զգացված։

Իսկ իր շալի մեջ Հաճի մարը կծկված՝ մտածում է անդամալույծի վրա և ծանր հառաչում։


Սուր վտանգն ու աղմկալից սարսափն անցել էին, տեղի տալով մի խաղաղ թշվառության, որ ընդունեց փախստականներին հետևյալ գավառական քաղաքում։ Հանկարծակի աղքատներ, մի ժամում անտունացած մեծատուններ, ի ծնե չքավորներին խառնված՝ եկան ապաստանելու ամեն կարոտություն չկռահող, ամեն ինքնասիրություն չհաշվող բարեգործության և նրա միշտ ուշացող օգնության։ Բարեգործականի, դպրոցի և մասնավոր անբնակ տների մեջ խցկեցին սրանց. բերին հաց, շոր, դրամ, նաև մխիթարական խոսքեր, և նման դեպքերի գթառատության ալիքը ինչ վարարությամբ որ հորդեց, նույն արագությամբ էլ ճապաղեց, և թշվառությունը հիմա այլևս անարգել ու հաստատ անցավ իր գործին։

***

Զղջումը

Հաճիենց քաղաքը շուտով ետ առնվեց։ Տղամարդիկ, որոնց մեջ և Հակոբն ու Շմավոնը, վերադարձան տեր լինելու իրենց այրված ու կողոպտված գույքերին։ Լուրեր եկան, որ գնացողները քիչ-քիչ հաջողում են կորածը գտնել։ Փախստականների երեսը իստակվեց։ Հաճի մարը իր հարսների հետ դուրս էր գալիս, այցելում մյուս փախստական ընտանիքներին, հյուրեր էին գալիս իրենց տունը, և հին մեծատան հյուրասիրությունը փորձեր էր անում հին ընթացքով քայլելու։ Ծիծաղն սկսեց երբեմն իր ձայնը լսեցնել նրանց տանը։ Մի անգամ էլ եկավ իրենց քաղաքի զվարճաբան Գարանը և պատմեց ծիծաղելի դեպքեր թե՛ փախից և թե թուրքերի քաղաք մտնելուց, որ վերադարձողները լսել էին և եկել, տարածել։ Ներկայացրեց մի վաճառականի, թե ինչպես էր շփոթվելուց մութաքան գրկել, մինչ երեխան կողքին ընկած լալիս էր։ Լսում էին, ծիծաղում։ Հետո խոսք եղավ անդամալույծի վրա, որի մասին եկողները միաբերան ասել էին, որ անհայտ կորած է, և որի մասին տնեցիք աշխատում էին կամ չխոսել, կամ մխիթարվել, ասելով, որ եթե գար՝ միևնույն է ճամփին կմեռներ։ Հաճին ավելի մռայլվեց։ Այդ տեսնելով Գարանը համարձակ և ուրախ հանդիմանեց,

— Ջանըմ, Հաճի աղա, բան չունի՞ս, չարդ տարավ, սաղ ըլին հարսներդ, տղաքդ, թոռներդ։

Սակայն Հաճի աղան խորտակված էր։

Այնուհետև ժամերով մի բառ չէր լսվի նրա բերանից։ Նստում էր մի անկյուն, ծխում, համրիչը գցում և երբեմն միայն գլուխն օրորելով մռմռում,

— է՜, ե՛թ, թո՛…

Եկած օրից ոչ մի անգամ փողոց դուրս չեկավ։

Քաղաքում ծանոթ-բարեկամներ եկան, իրենց տուն հրավիրեցին, կտրուկ մերժեց։

Տնեցիք սկսեցին անհանգստանալ։ Հաճու այս արտակարգ խռովությունը նրանք իսկապես կորցրած հարստությանը վերագրեցին և կարծեցին, որ կարող է ծերուկը խելքը կորցնել, ուստի և լուր ուղարկեցին Շմավոնին, որ ինքը կամ Հակոբը գան։ Պատասխան չեկավ։


Հունվարի սառն ու պարզկա առավոտը նոր էր բացվում, որ Հաճի աղան անկողնում նստեց։ Հաճի մարն ու հարսները՝ երեխաները ծոցներն առած՝ քնած էին փոքր ու նեղվածք սենյակում, որ Հաճին դիտմամբ վարձել էր, մերժելով ձրի սենյակը։

— Հաճի աղա՞, ինչի՞ էլար ասպես թեզ,— անհանգստացավ Հաճի մարը և նույնպես նստեց իր անկողնում։

— Ուշացեր եմ,— մռմռաց Հաճի աղան և սկսեց հագնվել։

Հաճի մարը աչքի տակով ուշադիր նայեց Հաճու դեմքին և նկատեց նրա աչքերում մի տխուր համակերպություն։ Վեր կացավ, օգնեց որ հագնվի, ջուր բերեց, լվացվեցրեց։ Հաճին վեր կացավ և գավազանը առավ։

— Ո՞ւր,— հարցրեց Հաճի մարը մի փոքր վախեցած։

— Ժամ պիտի էրթամ։

Հաճի մարը զարմացավ, բայց շրթունքը կծեց։ Դրդեց հարսներին, որ վեր կենան, և ասաց, որ իրենք ժամ են գնում. հարսները զարմացած նայեցին Հաճուն, բայց Հաճի մարը գողունի մատները դրեց շրթունքին, որ չխոսեն։

Դուրս եկան փողոց և ձների ու սառույցների վրայով անխոս գնացին եկեղեցի։ Երբ մտան եկեղեցու բակը, Հաճու հանգիստ դեմքի մկանները ցնցվեցին։ Նա դողդոջուն շրթունքները հպեց եկեղեցու քարե դռան, համբուրեց, երեսը խաչակնքեց և՝ կզակը դողացնելով՝ ներս մտավ եկեղեցի։

Առավոտյան ժամ էր, և եկեղեցին թափուր։ Երբ <ժամն> ավարտվեց, Հաճի մարը առաջարկեց, որ գնան տուն, բայց Հաճին մերժեց և մնաց իր տեղում չոքած։ Սպասեցին պատարագին։ Շուտով եկավ մեծ հարսը։ Եվ հարս ու կեսուր քաշված մի անկյուն՝ սկսեցին փսփսալ. Հաճի մոր համար պարզ էր, որ Հաճի աղան հոգեկան հիվանդ է դառել։ Եվ սկսեց աղոթել, տրորվել։

Չոքել էր Հաճին և ավելի մտածում էր, քան աղոթում։ Հաճի մարը նայեց նրա սմքած երևույթին, կորացած մեջքին, դեղնած մագաղաթե դեմքին, ծխից կարմրած բեղերին և ճերմակ, ցախ-ցախ մորուքին, որոնց վրա փախից հետո ածելի չբանեց, նայեց Հաճի մարը և զգաց, որ ծերուկի վիշտը շատ խորն է։

Մի մինդար քաշեց ծերուկի տակը, բայց սա մերժեց։ Եկեղեցին լուռ էր, ցուրտ։ Խնկի դուրեկան հոտը դեռ օդի մեջ։ Ահա արևի ծիրանի սյուները պատուհաններից կախվեցին ներս։ Եկավ ժամկոչը, հետո քահանան, կամաց-կամաց աղոթավորը շատացավ, սկսվեց պատարագը։ Հաճին անշարժ ու հանգիստ նայում էր իր առաջ, պաղ քարերին։ Միայն երբեմն, երբ արծաթագլուխ տերտերը շուռ էր գալիս դեպի բազմությունը և հորից լսվող ձայնով ասում էր «խաղաղությո՜ւն ամենեցուն», Հաճին գլուխը կախ էր գցում և երեսը վախեցած խաչակնքում։

Երբ գնացին տուն, և ամենքը շարվեցին «դաստախունի» շուրջը և սկսեցին թեյ խմել, մեծ հարսը բերանը մոտեցրեց Հաճի մոր ականջին.

— Գիտե՞ս, Հաճի աղաս տերտերին, տիրացուին բռերը մեկ-մեկ օսկի դրեց։

Հաճի մարը սառած նայեց հարսի երեսը, հետո վեր թռավ և գնաց դուրս և այնտեղից նշանացի կանչեց հարսին իր մոտ։

— Ե՞բ, աղջի…

— Դուն սեղանին էիր մոտեցե, աղոթք կենեիր,— պատասխանեց հարսը, — աղքըտներուն ա մեկ-մեկ օսկի տվեց…

— Չէ, ջանըմ…— հևաց Հաճի մարը հուզմունքից։

— Աչքովս տեսա։

— Հը՞…— խռովեց Հաճի մարը,— ձեզի բան կըսեմ՝ չեք իմանա։ Աման, աստծու խաթեր, Հաճիս ձեռքե գնաց, տնե՜ օճըղե հեռու…

Եվ սկսեց ծնկներին տալ ու տրորվել։ Հարսը պատմեց տեղով, որ իր աչքով տեսել է։ Հաճի մարը նորից ներս մտավ, իրեն զսպեց և հարսներին աչքով արավ, որ ուշ չդարձնեն Հաճու վրա։ Ու սկսեց հսկել նրան։

Երեխաները դուրս գնացին՝ ձյան վրա խաղալու։ Հարսները սփռոցը վեր քաշեցին, նորից մի թեթև ավլեցին սենյակը, որ առավոտվան խնամքով ավլել էին, փայտ ավելացրին թիթեղի վառարանին և գնացին «աշխանան», խոհանոց՝ կերակուր եփելու։ Հաճի մարը նստեց Հաճի աղայի դիմաց և դիտելով նրա ամեն մի շարժումը, սպասեց, որ նա մի բան ասի։

Բայց ոչ մի նշան՝ թե ուզում է խոսել։ Նրա լռությունը ցույց էր տալիս, որ խորին ու մշտական խռովքը և ներքին տաժանելի մի աշխատանք դուր էր գալիս նրան։

Մի պատկեր կար, որ երևակայության մեջ ամբողջացնում էր նա։ Դա նրա կիրքն էր, որ նրան և՛ սարսափեցնում էր, և՛ ուրախացնում։ Նա տեսնում էր անդամալույծի դիակը և աշխատում էր նայել նրա սառած, բաց աչքերին։ Ճգնավորի մոլուցքի մեջ ընկած հավատացյալի կրքով նա հետևում էր այդ պատկերին և աշխատում էր երբեք, ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնել. ինքը, միայն ինքը եղավ այդ սարսափելի պատկերի ստեղծողը։ Դա իր մեղքն էր, ցածությունը, իր անգթությունը։ Եվ ինչքան երկար նայում էր այդ դիակին, այնքան կսկծում էր իր սիրտը և այնքան էլ հաճույք, հանգիստ էր զգում։ Անդամալույծը դառավ մի սուրբ, մի պաշտելի սուրբ նրա համար։ Նրա դիակը սրբագործում էր ծերուկի մեղսալից սիրտը։ Ահա ինչու նա կառչել էր նրան։

Բայց այս ապաշխարողի թեթևացումը երբեմն էր միայն։ Լինում էին րոպեներ, որ նա զգում էր, թե խելագարվում է։ Այդ պատահում էր, երբ նա պայծառ գույներով պատկերացնում էր ի՛ր իսկ մահվան օրը, կամ երբ հիշում էր իր սարսափները փախի գիշերը։ Հիմա էր հաշիվ տալիս իրեն և զգաստորեն հաշիվ տալիս, որ հենց այդ սարսափներն է կրել իր քույրը, այն արհամարհված էակը, որի մեռնելը ինքը ցածոգի կերպով այնքա՜ն հեշտ և հասկանալի համարեց փախի օրը։ Եվ ինչպե՞ս կարելի էր թողնել նրան մահվան առջև, և կա՞ արդյոք մի արարած, որ չտանջվի մարմնական ցավից, չվախենա մահից և իրավունք չունենա ապրելու։ Եվ ի՜նչ համակերպությամբ ընդունեց անդամալույծը իր համար որոշած վիճակը և ի՜նչ անձնվեր հոգատարությամբ նա մտածում էր փախչողների ապահովության մասին։ Սա արդեն խոցում էր Հաճու սիրտը։ Եվ երբ Հաճին հիշում էր, թե ինչպես ինքը անկարող եղավ կյանքի սերը մեռցնել իր մեջ և դիմանալ մահվան մերձեցման, մինչդեռ այն հասարակ, չնկատված էակը այնպես արիաբար վճարեց իր տուրքը, Հաճին խայթված վեր էր բարձրացնում իր խոնարհած գլուխը և խելագարի պես նայում Հաճի մորը։

— Հաճի աղա՞,— արթնացրեց նրան իր կինը։

Հաճի աղան նայեց նրան խորասուզված հայացքով և լռեց։

— Ախր մեմ ըսե տեսնենք՝ կմտածես,— հանդիմանեց Հաճի մարը։

Հաճին լուռ էր։

— Թե՞ կորուցածդ է միտքդ ընկե՝ տղաքդ սաղ ըլին. ինչի՞ կմտածես, թե՞ Սրբունին վրա է միտքդ՝ բան չունի՞ս. անքանները մեռան, ավելի ազիզները… լավ կըսեիր, թե «ան ավելորդ է»։

Հաճին մռայլ նայեց իր կնոջը և գլուխը օրորեց։

Եվ նա սաստեց՝ խստահայաց նայելով Հաճի մորը.

— Սո՜ւս… ավելորդ մարդ չկա. աստծու առջև հոգին հոգի է։

Հաճի մարը զսպվեց։

— Օ՜ֆ,— հառաչեց Հաճի աղան,— գնա, սատկող շանը հարցուր, թե սատկելը ղոլա՞յ (հեշտ) բան է։

Նրա դեմքը տխուր էր, աչքերը խորն ընկած, իսկ անածիլած կզակի ու այտերի ճերմակ մորուքի ցախերը նրա դեմքին տալիս էին խստակյաց ճգնավորի երևույթ։

Մի շաբաթ անց Հաճի աղան պառկեց անկողնում։ Երևի ժամում մրսել էր։ Քրտնեցրին, ֆելդշեր բերել տվին։ Ոչինչ օգուտ չեղավ։ Եվ մի երեկո ճրագ վառելու ժամանակ Հաճին տերտեր ուզեց։ Հաճի մարը ծնկներն էր ծեծում և գողունի նայում Հաճի աղային, որ տեսնի, թե վտանգն անցնում է, թե ոչ։

Եվ մինչդեռ տնեցիք, թաքցնելով իրենց հուզմունքը, սպասեցին մի պահ ևս, որ գուցե թե Հաճին ինքը մոռանա և էլ չպահանջե տերտերի գալը, Հաճին հանգիստ և պարզ կրկնեց, որ տերտերի պետք ունի։ Կանչեցին։ Եկավ արծաթազարդ, տերտերը, որ բնազդով իմանալով, թե հիվանդը մահամերձ է, հետը բերել էր հաղորդությունը։

Տնեցիք բոլորվեցին հիվանդի շուրջը։ Տերտերը ձեռքով արավ, որ հեռանան, հասկացնելով, որ հիվանդին պիտի խոստովանեցնե։ Բայց Հաճի աղան խնդրեց, որ մնան։ Եվ բարձր ձայնով, մոլեռանդ հույզով խոստովանեց։ Պատմեց, թե ինչպես ինքը թողեց անդամալույծին։

— Մեղա քեզի՜, մեղա,— լացեց և համբուրեց ավետարանը։

Տերտերը մխիթարեց և հաղորդություն տվեց։

Եվ երբ հիվանդը հաղորդություն առավ, դողդոջուն ձեռքը տարավ բարձի տակը և, հանելով թղթի մեջ փաթաթած միքանի ոսկեդրամ, տվեց տերտերին։

— Աս քեզի,— շշնջաց նա և, հանելով մի ուրիշ քսակ, դողդոջուն ձեռքով մեկնեց տերտերին ու աչքերի երեխայական արտահայտությամբ նայեց նրան և ուզում էր մի բան ասել, բայց մնաց, շունչը կտրվում էր. սաստիկ հուզված էր։

— Աս ո՞ւմ,— հարցրեց տերտերը, կռանալով նրա վրա։

— Ո՞ւմ տաս,— մրմնջաց հիվանդը և լռեց։

Արտասուքը խեղդեց նրան։ Շունչ առավ և հառաչեց.

— Ադ ա տուր աղքատներուն…

Եվ խլելով տերտերի փեշը, համբուրեց և մղկտաց.

— Ավելորդին հոգուն համար…

8.Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին։

Հերոսներն էին՝ Հաճի աղան, Հաճի մարը, Շմավոնը, Հակոբը, Սրբունը, Եղիշը, հարսները, տերտերը, հարևանները։

9․Ներկայացրո՛ւ Հաճի աղայի կերպարի հոգեբանական զարգացումը ստեղծագործության սկզբում, մեջտեղում, վերջում։

Հաճի աղան շատ դժվարություններ է հաղթահարել իր կյանքում ու կարողացել է ստեղծել իր տունը, ընտանիքը ու ամեն բան արել է բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Ու երբ ստիպված կանգնում է ընտրության առաջ՝ իր ունեցվածքը թե անդամալույծ քույրը, նա ընտրում է ունեցվածքը և իրեն ամեն գնով փրկելը։ Բայց շուտով նա զղջում է և չի կարողանում ինքն իրեն ներել։ Փորձում է իր հոգին հանգստացնել աղքատների փող բաժանելով, բայց խիղճը իրեն հանգիստ չի տալիս և դա էլ դառնում է նրա մահվան պատճառը։

Homework-Ex. 2(a, b, c, d)- p. 75, Destination B1: Unit 23, ex. A, B, C, D, E, F

Ex. 2

a. Look at the text on page 74. Mark the statements
T (true) or F (false) and write the sentence in the
text that gives you the information.


1. It is not possible that Stonehenge was used for
observing the stars and planets.
F- It might have been a place for observing the stars
and planets.

2. The writer thinks it was easy to pull the stones at
Stonehenge upright.
F-It can’t have been easy to get these huge stones into
an upright position.

3. It was easy to build the pyramids.
F-It wouldn’t be easy to do.

b. Match the sentences you wrote in Exercise 2a with
the explanations.


1 It must have been enormously difficult then. c
2 It can’t have been easy to get the stones into an
upright position. b
3 It might have been a place for observing the stars
and planets. a
a It is possible that this was the case in the past.
b We are sure this was the case in the past.
c We are sure this was not the case in the past.

c. Complete the rule with past participle and past.


RULE: To make guesses about the past, we use must, might (not), can’t or could (not) + have + past participle.

d. Complete the sentences. Use modals of deduction
and the correct form of the verb in brackets. There
may be more than one possible answer.


1 Jane left without saying a word. She
must have been (be) very angry.
2 We don’t know where they got the stones from, but
they can’t have brought (not bring) them from
somewhere far away. They’re too heavy.
3 They recently found an ancient site in Peru. It’s almost
3000 years old and it must be (be) a religious site, but we can’t be sure.
4 I had my wallet an hour ago, but it’s not here now.
I must have left (leave) it in that shop!
5 Sally hasn’t called me. She might not have gotten 
(not get) my text message.
6 Somebody might have taken (take) the book
from her bag. Or maybe she left it on the bus.

Unit 23, ex. A, B, C, D, E, F

A.

  1. Does Debbie like Greek food? 
  2. Did Anne and Carlo go to Spain last year? 
  3. Were Dawn and Jennifer with you?
  4. Does Claudia have a haircut every Thursday?
  5. Have you bought the new Arctic Monkeys CD yet?
  6.  Is Tim going to be in the school play?
  7. Would it be the best thing to do?
  8. Were you playing basketball when it started showing?


    B.

    Rachel: Hi Ben, how are you?
    Ben: Like you, I’m fine. Did you hear about Mr Watkins, the maths teacher?
    Rachel: No. What happened to him?
    Ben: He fell out of the window of his classroom!
    Rachel: Who pushed him?
    Ben: No one!
    Rachel: So how did it happen?
    Ben: He was sitting on the windowsill and he just fell backwards!
    Rachel: Oh dear! Poor Mr Watkins. Was he hurt?
    Ben: No. Luckily his classroom is on the ground floor.
    Rachel: That’s lucky! Were you there at the time?
    Ben: Yes! We were having a maths lesson.
    Rachel: So what did you all do?
    Ben: We ran outside to help him. We were all laughing, though!
    Rachel: Did he think it was funny, too?
    Ben: Not at first, but he laughed about it afterwards.

C.

  1. You live in a village, C. don’t you?
  2. You’re not fifteen years old, E. are you?
  3. Carol has a maths test tomorrow, H. doesn’t she?
  4. They were having lunch at the time, A. weren’t they?
  5. You’ve been to France, F. haven’t you?
  6. I’m not the only one, J. am I?
  7. They all passed the test, D. didn’t they?
  8. You haven’t seen Linda anywhere, B. have you?
  9. She won’t tell anyone else, G. will she?
  10. This is the right DVD, I. isn’t it?

D.

  1. Mark doesn’t eat meat, does he?
  2. We should phone Grandma, shouldn’t we?
  3. I didn’t get you into trouble, did I?
  4. You weren’t waiting for me, were you?
  5. Jill has finished her homework, hasn’t she?
  6. You’ll call me later, won’t you?
  7. Let’s go out tonight, shall we?
  8. I’m going to pass the exam, aren’t I?

E.

  1. Excuse me. Could you tell me how much these jeans are, please?
  2. Can you let me know what time the train arrives?
  3. Do you know if the show starts at seven o’clock?
  4. I wonder if you could tell me what the difference is.
  5. I wonder if you know who I should ask.

F.

  1. Where’s the post office?
    I wonder if you could tell me where the post office is.
  2. Why did you do that?
    Could you tell us why you did that?
  3. How much will the holiday cost?
    Can you let me know how much the holiday will cost?
  4. Are there any cafes near here?
    Could you tell me if there are any cafes near here?
  5. Does Jim like jazz music?
    Do you know if Jim like jazz music?

Mysterious stones

Աշխարհում կան մի քանի մարդածին վայրեր, որոնք շատ խորհրդավոր են։ Ահա երկու շատ հայտնի վայրեր։

1 Սթոունհենջ, Անգլիա
Սթոունհենջի քարե օղակը հայտնի տեսարժան վայր է
Մեծ Բրիտանիայում զբոսաշրջիկների համար։ Սակայն կան բազմաթիվ հարցեր դրա մասին, որոնց մենք չենք կարող պատասխանել։
Մի բան, որ մենք գիտենք Սթոունհենջի մասին, այն է,
որ այն սկսվել է մոտ 5000 տարի առաջ և
ավարտվել է 3500 տարի առաջ։ Մասնագետները կարծում են, որ սկզբում կար 30 քար, բայց միայն 17-ն է
մնացել կանգուն։
Գլխավոր բանը, որ մենք չգիտենք
Սթոունհենջի մասին, այն է, թե ինչու է այն տեղադրվել այնտեղ։ Կան շատ կարծիքներ՝ գուցե դա կրոնական
տեղ էր, կամ գուցե այն կարող էր լինել աստղերն ու մոլորակները դիտարկելու վայր։ Մենք
հաստատ չգիտենք։ Եվ մենք նաև չգիտենք, թե ինչպես է
կառուցվել Սթոունհենջը։ Քարերից մի քանիսը եկել են
200 կիլոմետր հեռավորությունից, և դրանցից մի քանիսը
կշռում են 40 տոննա՝ հսկայական քաշ։ Այս հսկայական քարերը ուղղահայաց դիրքով տեղափոխելը հեշտ չէր, բայց մենք կարծում ենք, որ աշխատողները պարաններ են օգտագործել դրանք վեր քաշելու համար։ Բայց ինչպե՞ս են քարերը սկզբում հայտնվել այնտեղ։

2 Գիզայի բուրգերը, Եգիպտոս
Ժամանակակից Կահիրեի հսկայական մետրոպոլիսից անմիջապես դուրս մենք կարող ենք տեսնել Գիզայի մեծ բուրգերը։ Կառուցված մոտ 4500 տարի առաջ, դրանք դարեր շարունակ կանգնած են եղել՝ նայելով անապատին։ Մենք գիտենք, թե ինչու են դրանք կառուցվել. դրանք հսկայական տապանաքարեր են, որոնք նշում են հին Եգիպտոսի որոշ փարավոնների թաղման վայրը։ Սակայն դրանց շուրջ դեռևս կա որոշակի առեղծված. ինչպե՞ս են դրանք կառուցվել։
Ամենամեծ բուրգը, որը նշում է Խեոպոս փարավոնի թաղման վայրը և ունի 147 մետր բարձրություն, բաղկացած է մոտ երկու միլիոն քարե բլոկներից։ Յուրաքանչյուրը կշռում է մոտ երկու տոննա։ Քարը հանվել է գետնից և տեղափոխվել Նեղոս գետի երկայնքով դեպի Գիզա։ Այնուհետև այն տարվել է, կտրվել բլոկների և բարձրացվել՝ բուրգերը կառուցելու համար։ Սա զարմանալի նվաճում էր. նույնիսկ այսօր դա հեշտ չէր լինի անել, այնպես որ, այն ժամանակ դա պետք է որ աներևակայելի դժվար լիներ։ Եվ ո՞վ է դա արել։ Ոմանք կարծում են, որ եգիպտացիները, հնարավոր է, ստրուկներ են օգտագործել քարերը տեղափոխելու համար, սակայն մասնագետները այժմ կարծում են, որ դա պետք է որ արած լինեն տասնյակ հազարավոր հմուտ աշխատողների կողմից։

<< Համար մեկ նյութը Երկրագնդում՝ Ջուր>>   

Թեմատիկ հարցեր և վարժություններ.

  • Ինչո՞ւ  է  ջուրը  համարվում  համար մեկ նյութը Երկրագնդում:

    Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը։
  • Ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունները

    Ֆիզիկական հատկությունը — կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակում՝ պինդ, հեղուկ, գազային։
    Քիմիական հատկությունը — բարձր ջերմաստիճանում քայքայվում է առաջացնելով ջրածին և թթվածին։

  • Ո՞րն է  համարվում մաքուր  խմելու ջուր։

    Մաքուր ջուրը թափանցիկ հեղուկ է, չունի գույն և համ։

          
  • Ինչպե՞ս կարելի է ստուգել ջրի մաքրությունը։

    Համապատասխան թեստերով և սարքերով, ինչպես նաև լաբորատոր ստուգմամբ։
    Դրանցին են՝
  • pH թեստ — ջրի նորմալ pH-ը մոտ 6.5–8.5 է։
  • TDS մետր (Total Dissolved Solids) — չափում է ջրում լուծված նյութերի քանակը։
  • Թեստ-շերտեր — կարող են ցույց տալ քլորի, նիտրատների, երկաթի և այլ նյութերի առկայությունը։
  • Ո՞րն է  կոշտ ջուրը, ինչու՞ է այն դառնահամ։

    Կոշտ ջուրը այն ջուրն է, որը պարունակում է լուծված մեծ քանակությամբ հանքային աղեր, հիմնականում՝ կալցիումի (Ca²⁺) և մագնեզիումի (Mg²⁺) իոններ։
    Կոշտ ջրի դառնահամը պայմանավորված է հենց այդ լուծված աղերով:
  • Ջրի տարբեր տեսակները ի՞նչ վնասներ և օգուտներ կարող են հասցնել:

    Խմելու սովորական ջուրը՝
    -պահպանում է օրգանիզմի ջրային հավասարակշռությունը
    -եթե մաքրված չէ՝ կարող է պարունակել բակտերիաներ կամ ծանր մետաղներ


    Հանքային ջուրը՝
    -պարունակում է օգտակար հանքանյութեր
    -մեծ քանակով ամեն օր օգտագործումը կարող է վնասել երիկամներին կամ բարձրացնել արյան ճնշումը


    Գազավորված ջուրը՝
    -կարող է օգնել մարսողությանը
    -եթե քաղցրացված է՝ վնասակար է ատամների և քաշի համար


    Թորած ջուրը՝
    -մաքուր է՝ զերծ աղերից և աղտոտիչներից
    -չի պարունակում օգտակար հանքանյութեր

    Աղաջուրը (ծովի ջուր)՝
    -արտաքին օգտագործման դեպքում (լող, ողողում)՝ օգտակար է մաշկի համար
    -խմելու համար վտանգավոր է՝ առաջացնում է ջրազրկում և կարող է վնասել երիկամները

  • Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները։

    Կենսաբանական աղտոտում, քիմիական աղտոտում, ֆիզիկական աղտոտում, ռադիոակտիվ աղտոտում, ջերմային աղտոտում, սննդանյութերով (էվտրոֆիկացիա) աղտոտում։
  • Կարելի՞ է խմելու ջուրը վարակազերծել քլորով։

    Այո, խմելու ջուրը կարելի է վարակազերծել քլորով, և դա աշխարհում շատ տարածված մեթոդ է։ Այն արդյունավետորեն ոչնչացնում է բազմաթիվ մանրէներ, վիրուսներ և որոշ մակաբույծներ, որոնք կարող են առաջացնել հիվանդություններ։
  •  Ինչո՞ւ  են  ասում.<<Առանց ջրի կյանք չկա․․․>>

    Ջուրը կենսական նշանակություն ունի բոլոր կենդանի օրգանիզմների համար։

Գործնական աշխատանքի փաթեթից կատարԵԼ 214-218-րդ առաջադրանքները:

114.Բառաշարքում առանձնացրո՛ւ հոգնակի թվով դրված գոյականները և նշի՛ր հոգնակիի վերջավորությունները: 
Հայրենասեր, պատվեր, հայեր, լապտեր, եթեր, սարեր, ստվեր, նվեր, լվեր, արկղեր, լրաբեր, կայքեր, պատկեր, ստեր, երկնաքեր, խոսքեր, դարեր, մտքեր: 

հայեր, սարեր, լվեր, արկղեր, կայքեր, ստեր, խոսքեր, դարեր, մտքեր

115. Բառաշարքում գտի՛ր իրար համարժեք զույգերը:
Բուլկի, պոնչիկ, կողիկ, մարկետ, հացիկ, բազար, աղցան, բագաժ, շուկա, փքաբլիթ, խանութ, սալաթ, կոտլետ, ուղեբեռ:

բուլկի-հացիկ
պոնչիկ-փքաբլիթ
կողիկ-կոտլետ
մարկետ-խանութ
բազար-շուկա
աղցան-սալաթ
բագաժ-ուղեբեռ

116.Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները:
Զարթնել-արթնանալ
թոշնել-թառամել
փնտրել-որոնել
մտաբերել-հիշել
վերջացնել-ավարտել
բարևել-ողջունել
կարդալ-ընթերցել
ցատկոտել-թռչկոտել
վճռել-որոշել
գունատվել-սփրտնել
ստել-խաբել
խմել-ըմպել
կարգադրել-հրամայել
ունկնդրել-լսել
ուսանել-սովորել
փսփսալ-շշնջալ

117. Գտիր առաջին շարքի բառերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա) հիանալ, ապաքինվել, չաղանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել
բ) անհայտանալ, սուզվել, առողջանալ, զմայլվել, գիրանալ, հպարտանալ

հիանալ-զմայլվել, ապաքինվել-առողջանալ, չաղանալ-գիրանալ, պարծենալ-հպարտանալ, չքանալ-անհայտանալ, ընկղմվել-սուզվել

ա) ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ
բ) համարձակվել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել

ննջել-նիրհել, կողոպտել-թալանել, հանդգնել-համարձակվել, մտածել-խորհել, ենթարկվել-հնազանդվել, վրնջալ-խրխջալ

118. Առարկա ցույց տվող հետևյալ բառերից կազմիր գործողություն ցույց տվող բառեր:
Գիշեր, պատիժ, վեճ, շղթա, դեզ, կոճակ, հույս, կարոտ, փունջ, հունձ, պատվեր, վաստակ, սոսինձ, ժպիտ, գիրկ, քրքիջ, որոտ, վճիռ, ողջույն, մեխ, ավել, նվեր, շող, ծառ, կերակուր:

Գիշերել, պատժել, վիճել, շղթայել, դիզել, կոճկել, հուսալ, կարոտել, փնջել, հնձել, պատվիրել, վաստակել, սոսնձել, ժպտալ, գրկել, քրքջալ, որոտալ, վճռել, ողջունել, մեխել, ավլել, նվիրել, շողալ, ծառել, կերակրել:

Հավատա՛, որ հաջողես…

Ստեղծագործական աշխատանք

Հավատը ամեն ինչի հիմքն է։ Երբ մարդ հավատում է ինքն իր հաջողությանը, ուրեմն անկասկած նա կհասնի դրան և հակառակը, երբ մարդը դյուրահավատ է, ինքն էլ չի հավատում, որ կարող է հաջողության հասնել ինչ-որ գործում, հենց այդպես էլ լինում է և նա անհաջողություններ է ունենում։
Պետք է միշտ հավատալ հաջողությանը, առաջ շարժվել, գործել և երբեք չհիասթափվել ու գործը կիսատ չթողնել։